Ֆակուլտետում ուսուցում է իրականացվում հետևյալ մասնագիտություններով`
Բակալավրիատի ծրագրով`
Կենսաբանություն
որակավորումը` կենսաբանության բակալավր
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ
որակավորումը` ֆիզիկական կուլտուրայի բակալավր, ուսուցիչ
Ֆիզիկական կուլտուրա և սպորտային մարզումներ
որակավորումը` ֆիզիկական կուլտուրայի բակալավր, ուսուցիչ
Բնապահպանություն և բնօգտագործում
որակավորումը` բնապահպանության և բնօգտագործման բակալավր
Դեղագործական քիմիա
որակավորումը` դեղագործ բակալավր
Մագիստրատուրայի ծրագրով`
Քիմիա
որակավորումը` քիմիայի մագիստրոս, քիմիայի ուսուցիչ
Կենսաբանություն
որակավորումը` կենսաբանության մագիստրոս, կենսաբանության ուսուցիչ
Դեղագործական քիմիա
որակավորումը` դեղագործական քիմիայի մագիստրոս
Մագիստրատուրայի ծրագրով` հեռակա ուսուցման համակարգում
Բնապահպանություն և բնօգտագործում
որակավորումը` բնապահպանության և բնօգտագործման մագիստրոս
Կենսաբանաքիմիական ֆակուլտետը գործում է 1969թ.-ից: Այժմ կենսաբանաքիմիական ֆակուլտետի առկա բաժնում բարձրագույն կրթություն են ստանում 115, իսկ հեռակա բաժնում 210 ուսանող:
Կենսաբանաքիմիական ֆակուլտետին սպասարկում են կենսաբանության, քիմիայի, ֆիզիկական դաստիարակության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ամբիոնները, որտեղ աշխատում են ակադեմիկոս, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ, դոցենտներ: Ֆակուլտետն ունի համապատասխան լաբորատորիաներ, ուսումնական կաբինետներ, հրաձգարան, մարզահրապարակ, մարզական հանգրվան, որոնք ուսումնական գործընթացը դարձնում են առավել հետաքրքիր և արդյունավետ: 2015 թվականից կենսաբանության ամբիոնը համագործակցում է ՏԻՄ հետ գերմանական GIZ ծրագրի շրջանակներում՝ Վանաձոր քաղաքի տեխնածին աղտոտման ուղղությամբ հետազոտությունների կատարման բնագավառում: Ֆակուլտետը համագործակցում է ավստրիական կարմիր խաչի վանաձորյան գրասենյակի հետ՝ լոռու մարզի տարածաշրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված խնդիրների վեր հանման և լուծման օպտիմալ ուղիների առաջադրման գործում: 2016 թվականին ֆակուլտետում ստեղծվեց կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների կենտրոն լաբորատորիան, որը հագեցած է կենսաբանաէկոլոգիական հետազոտությունների կատարման համար անհրաժեշտ սարքերով, սարքավորումներով: Կենտրոն-լաբորատորիան նոր հնարավորություններ է տալիս ամբիոններին հետազոտություններ կատարելու, բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների ավարտական աշխատանքների և թեզերի հետ կապված փորձարարական աշխատանքներ կատարելու համար:
Կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկանն է Զարուհի Սամվելի Վարդանյանը: Ծնվ. է 26.01.1962թ., ք.Կիրովական, ՀՍՍՀ: 1984թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: Մանկավարժական գիտությունների թեկնածու (1995թ.), դոցենտ (2003թ.): Կենսաբանական գիտությունների դոկտոր (2009թ.): 2007թ.-ից աշխատում է Վանաձորի պետական համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան:
2014 թ.-ից "VERITAS" PhD ասպիրանտական կրթության կազմակերպման ծրագրի աշխատանքային խմբի անդամ է, իսկ 2015 թ.-ից` ծրագրի ղեկավար:
2015 թ.-ին Զ. Վարդանյանը կենսաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ, գ.գ.թ. Լ.Ե. Բայրամյանի հետ դարձել է ՌԴ Մոսկվայի սննդի ինստիտուտի կողմից կազմակերպված "Открытий конкурс на разработку дополнительных общеобразовательных программ по формированию культуры здорового питания обучающихся с акцентом на активные методы обучения" մրցույթի 1-ի և 2-րդ փուլերի հաղթող:
2015 թ.-ից հանդիսանում է «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի Վանաձոր քաղաքի աշխատանքային խմբի անդամ, համագործակցում է Ավստրիական Կարմիր Խաչի Վանաձոր քաղաքի մասնաճյուղի թիմի հետ:
Վարում է «Բույսերի ֆիզիոլոգիա», «Բազմացման և զարգացման կենսաբանություն», «Կենդանի համակարգերի կազմավորման մակարդակներ», «Խնդիրների լուծման մեթոդիկա», «Անտառային համակեցություններ»: Զբաղվում է բուսաբանության, էկոլոգիայի, բնապահպանության հարցերով:Հեղինակ է մոտ 8 տասնյակ գիտական աշխատանքների և 4 ուսումնական ձեռնարկների:
Կրթական ծրագրեր
Դասիչը |
Մասնագիտությունը |
Բեռնել կրթական ծրագիրը |
020200 |
«Կենսաբանություն» | ![]() |
021000 |
«Դեղագործական քիմիա» | ![]() |
032100 |
«Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» | ![]() |
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐ /2016-17 ՈՒՍ. ՏԱՐԻ/
ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ 2016 – 2017 ՈՒՍՏԱՐԻ