«Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթաց

«Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթաց

Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու հետևյալ միջոցառմանը, որի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումով.

·    «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթաց. տևողությունը՝ 20.04 -28.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 17-ը(https://www.copernicusberlin.de/tc-blockchains-kills-for-youth);

 Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը:

Կազմակերպչի կողմից մասնակցության հայտն ընդունվելու դեպքում երիտասարդները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «Երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու մասին» ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված կարգի ( https://escs.am/am/news/4961 ) պահանջներին բավարարելու դեպքում ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու նպատակով:

Previous Article
Next Article