поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ի հավելումն)

Հարգելի՛ ուսանողներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի շրջանակներում ուսման վարձավճարների փոխհատուցման նպատակով  սույն թվականի մարտի 15-ը ներառյալ (նախօրոք հայտարարված մարտի 1-ի փոխարեն) հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն.

  • անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների, 

          (http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3633&lang=am )

  • 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների

          (http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=3632&lang=am ) 

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նշված հղումներով:

Անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել Վանաձորի պետական համալսարանի ընդհանուր բաժին սահմանված ժամկետներում:

Back to top