поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

 ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ  ԼԻՆՇՅՈՊԻՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՇՎԵԴԻԱ)

Հունիսի 28 – հուլիսի 27, 2019թ.

4 շաբաթ տևողության կրեդիտային դասընթաց Լինշյոպինգում (Շվեդիա)

Այս դասընթացը հնարավորություն է տալիս միջազգային ուսանողներին մեկ ամիս ուսումնառելու արտասահմանում: Բոլոր դասընթացներն անցկացվում են անգլերենով:

Դասընթացներ
Բոլոր դասընթացները բակալավրի մակարդակի դասընթացներ են, որոնց դիմաց տրամադրվում է 7.5 կրեդիտ:

  • Ձեռնարկատիրություն և գիտելիքների կատարելագործում առողջապահության բարելավման համար
  • Շվեդիայի ուսումնասիրություն. մարդաբանական ուղի
  • Նորարարություն և ձեռնարկատիրություն շվեդական համատեքստում
  • Ժամանակակից կազմակերպություններում առաջնորդություն և կազմակերպչական վարքագիծ
  • Նանոտեխնոլոգիա: Կայուն մարտահրավերներ և սոցիալական ազդեցություն
  • Մշակույթի օգտագործումը (և չարաշահումը)

Դիմումների ընդունման ժամկետներ: փետրվարի 1 – մարտի 18, 2019թ.

Ժամանման ամսաթիվը՝  28 հունիսի, 2019թ.

  • Արժեքը ուսանողների համար. բնակության փաթեթ - մեկ ամսվա համար 5,500 շվեդական կրոն (564 եվրո). Արժեքը ներառում է մեկտեղանոց անհատական սենյակներ ընդհանուր խոհանոցով, անկողնային պարագաներ, կաբելային ինտերնետ, ավտոբուսի տոմս, սպորտային համալիր հասանելիություն, սենյակի մաքրում:
  • Դասընթացների տևողությունը. հուլիսի 1 – հուլիսի 26 (որոշ դասընթացների համար անհրաժեշտ է նաև Շվեդիայում անցնել նախապատրաստական դասընթաց):
  • Առաջադրվող պահանջներՈւսանողները պետք է Լինշյոպինգի համալսարանի գործընկեր բուհում անցած լինեն առնվազն մեկ տարվա ուսումնառություն և ունենան առնվազն 60 կրեդիտ: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է լրացվեն և ուղարկվեն մինչև նշված վերջնաժամկետը:
  • Դասավանդման ձևըՏարբեր է տաբեր դասընթացների համար. դասախոսություններ, սեմինարներ, լաբորատոր աշխատանքներ, էքսկուրսիաներ:
  • Լեզուն. Բոլոր դասընթացներն անցկացվում են անգլերենով, ուսանողներից պահանջվում է լեզվի իմացության առնվազն B2 մակարդակ:
  • Ուսանողների առավելագույն թիվն ըստ գործընկեր բուհերի.Յուրաքանչյուր դասընթացի համար գործընկեր բուհը կարող է առաջադրել առավելագույնը 5 ուսանող: Տեղերը սահմանափակ են և վերջնական ընտրությունը կիրականացվի Լինշյոպինգի համալսարանի կողմից:
  • Ընտրություն.Նպատակը բազմաշերտ և բազմազգ լսարանների ստեղծումն է, ընտրության ժամանակ հաշվի կառնվեն ուսանողների տվյալները:
  • Ուսումնական էքսկուրսիաներ. Ստոքհոլմ և Վադստենա ուսանողների անձնական ծախսերով
  • Դասախոսների և ուսանողների անհատական շփման տևողությունը.տարբեր է յուրաքանչյուր դասընթացի համար:
  • Դասընթացի արժեքը.Անվճար. դասընթացները միայն հասանելի են Լինշյոպինգի համալսարանի գործընկեր բուհերի համար:

Մանրամասն տեղեկությունների և օնլայն գրանցման համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջ. www.liu.se/utbildning/summeracademy

Back to top