поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Համալսարանի Շարունակական կրթության կենտրոնը կազմակերպում է դասախոսների մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ, որոնք միտված են դասավանդման և ուսումնառության նորարարական  և

տեխնոլոգիա­պես հագեցած ժամանակակից մեթոդների ուսուցմանը:

Դասընթացները կվարեն ERASMUS+ PRINTeL «Փո­փոխություն լսարանում. նորա­րա­րական դասավանդ­ման և ուսումնառության օժան­դակում՝ Արևելյան գործ­ընկե­րության երկրներում ուսա­նողի ուսումնական փորձա­ռության բարելավման նպատակով» նախագծի շրջանակներում եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի վեց դասախոսներ.

հ/հ

Ազգանուն, անուն,

Դասընթացների ուղղվածությունը

Դասընթացների կազմակերպման ժամկետը

Ժամը

1.                    

Դանիելյան Արինա 

Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն

18-22.02.2019 թ

15:00-17:00

2.                    

Առաքելյան Աննա 

Ակտիվ ուսումնառությունը «Շրջված լսարան»-ում

18-22.02.2019 թ.

15:00-17:00

3.                    

Միրզոյան Վանանե 

Հիբրիդային/համակցված դասավանդում և ուսումնառություն

25.02-01.03.2019 թ.

15:00-17:00

4.                    

Բրուտյան Մարիա  

Ակտիվ ուսումնառություն և  ՏՀՏ ընդլայնված դասավանդում (m-learning, gamification)

01-07.03.2019 թ.

15:00-17:00

5.                    

Ղազարյան Քրիստինե

Ակտիվ ուսումնառություն՝ առանձնահատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընդլայնված  համագործակցային ուսումնառությունը

11-15.03.2019թ.

15:00-17:00

6.                    

Խաչատրյան Աննա

Տեսանյութը որպես ուսումնառության գործիք դասախոսների և ուսանողների համար. տեսադասախոսություն և փոխներգործության խթանում լսարանում 

18-22.03.2019 թ.

15:00-17:00

 

Դասընթացի ավարտին մասնակից դասախոսին կտրվի հավաստագիր:

Դասընթացի մասնակիցները պետք է ունենան՝

  • անգլերենի իմացության առնվազն A1 մակարդակ.
  • MS Mindows ծրագրային փաթեթին տիրապետելու հմտություն՝ Microsoft Word, Excel , Power Point.
  • համակարգիչների օգտագործման ընթացքում հիմնականում օտար լեզվով տեղեկատվություն ստանալու, գնահատելու, պահելու, կիրառելու, ներկայացնելու և փոխանցելու հմտություն.
  • ինտերնետ ցանցի միջոցով տեղեկատվության որոնման, համադրման և տարածման ունակություն:

Մասնակցության նպատակով դիմումները  կարող են ներկայացվել   թղթային տարբե­րակով կամ  anrulega@mail.ru  էլեկտրոնային հասցեով՝ ՎՊՀ ուսումնամեթոդական վարչություն՝ Ա. Գևորգյանին (վարչական մասնաշենք, 2-րդ հարկ, առաջին սենյակ)։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է  ս/թ  փետրվարի 12-ը:

Back to top