Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ ՎՊՀ-ն ուսանողների համար հայտարարում է
էսսեների, գեղանկարչական աշխատանքների և լուսանկարների մրցույթ: Էսսեների թեման է «Իմ Թումանյանը» (աշխատանքների առավելագույն ծավալը՝ 350 բառ), գեղանկարչական աշխատանքների թեման՝ «Թումանյանական աշխարհ», լուսանկարչական աշխատանքների թեման՝ «Էն Լոռու ձորն է»:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. մայիսի 31-ն է: Արդյունքները կամփոփվեն, և մրցանակները կհանձնվեն Հովհ. Թումանյանի ստեղծագործությանը նվիրված գիտաժողովի լիագումար նիստի ընթացքում՝ 2019 թ. հունիսի 5-ին:
Մրցութային աշխատանքները (էսսե և լուսանկար՝ թղթային և էլեկտրոնային տարբերակներ, գեղանկարչական աշխատանք՝ բնօրինակ և էլեկտրոնային տարբերակ) պետք է ներկայացնել մրցութային հանձնաժողովներին՝ գրականության և արվեստի ամբիոններ:
ՎՊՀ ռեկտորատ