поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի անունով պաշտոնական գրություն է ստացվել

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանից, որում մասնավորապես ասվում է.

«Հայտնում ենք Ձեզ, որ «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թ.-ից սկսել է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը՝ մինչև 100,000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցել են ԱՐԵԳԱԿ ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները, այդ թվում` նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետական համալսարանի ուսանողները:

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» 2018-2019 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար»:

Back to top