поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հարգելի՛ ուսանողներ

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է 2018 թվականի  «Լավագույն ուսանող» և «Լավագույն կուրս» մրցույթներ, որոնց նպատակն է խթանել համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների կրթական, գիտական, հասարակական ակտիվությունը և նպաստել կարգապահության բարձրացմանը:

Մրցույթներին մասնակցելու համար հավակնորդը կամ կուրսը կարող է մինչև ս/թ դեկտեմբերի 21-ը ներառյալ  համապատասխան ֆակուլտետի դեկանին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:

«Լավագույն  ուսանող» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  փաստաթղթերն են.

  • քաղվածք ուսանողի ակադեմիական տեղեկանքից (տրվում է ֆակուլտետի դեկանի կողմից)
  • տեղեկանք հրատարակված աշխատանքների մասին (տրվում է համալսարանի ՈւԳԸ նախագահի կողմից)
  • թեկնածուի վերաբերյալ բնութագիր (տրվում է ֆակուլտետի դեկանի, արհմբյուրոյի և ուսանողական խորհրդի կողմից)
  • լրացված հարցաթերթիկ (ձևաթերթը կցվում է)
  • hամալսարանում կատարվող կրթական բարեփոխումների վերաբերյալ ռեֆերատ` 2-3 էջի սահմաններում:

«Լավագույն կուրս» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ  փաստաթղթերն են.

  • տեղեկանք ֆակուլտետի դեկանից և կուրսի խորհրդատուից կուրսի հաճախումների, կարգապահության, ընդհանուր առաջադիմության, հասարակական ակտիվության, գերազանցությամբ սովորղ ուսանողների թվաքանակի վերաբերյալ
  • տեղեկանք համալսարանի ուսխորհրդի նախագահի և մշակույթի կենտրոնի ղեկավարի կողմից ներբուհական միջոցառումներին կուրսի մասնակցության վերաբերյալ
  • տեղեկանք համալսարանի ՈՒԳԸ նախագահի կողմից ՈՒԳԸ  աշխատանքներին կուրսի մասնակցության մասին:

Մրցույթը և մրցանակաբաշխությունը նախատեսվում է կազմակերպել ս/թ դեկտեմբերի 24-28-ը:

Back to top