поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմանդրամը 2019 թ.-ի հունվարի 12-ից մինչև մարտի 15-ը

կազմակերպում է պարսկերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ պարսկերեն լեզու և գրականություն ուսումնասիրող և հարակից այլ մասնագիտություններով սովորող ուսանողների համար:

Դասընթացն իրականացվում է  80 ժ. տևողությամբ, 600 եվրո արժողությամբ (ճամփորդության տոմսի արժեքը հոգում են ուսանողները): Դասընթացն ընդգրկում է լսողական, հաղորդակցման, բանավոր և գրավոր հմտություններ, արտադասարանային աշխատանք պարսկական գրականության վերաբերյալ, մշակութային և ժամանցային միջոցառումներ, այցելություն իրանական հինավուրց քաղաք: Դասընթացի ավարտին «Սաադի» հիմանդրամի կողմից ուսանողներին շնորհվում են վկայականներ:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 21-ը ներառյալ գրանցվել հիմնադրամի պաշտոնական կայքէջում` www.sflc.ir:

Back to top