поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

ՎՊՀ և Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում մեկնարկել է հայտադիմումների ընդունումը Յաշի համալսարան բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ուսանողների, ինչպես նաև դասախոսական և վարչական աշխատակիցների շարժունության համար:

Պահանջներին մանրամասն ծանոթանալու նպատակով այցելել հետևյալ հղումով. https://erasmusplus.uaic.ro/:

Դիմում ձևը լրացնելու համար հետևել https://erasmusplus.uaic.ro/application-form հղմանը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 5-ը: Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ համագործակցության և կապերի բաժին կամ Կրթական բարեփոխումների բաժնի վարիչ Սիրարփի Առուստամյանին:

Back to top