поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվում է «Պատիվ ունեմ» ծրագրով  ընդունելության

 երկրորդ փուլ՝ հաշվի առնելով այդ բովանդակությամբ դիմումների մեծ քանակը:

Դիմումներն ընդունվում են 2018 թ. հոկտեմբերի 1-ից 25-ը տարածքային զինվորական կոմիսարիատներում:

«Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Պետա­կան հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդուն­ված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու այդ ծրագրում ընդգրկվելու համար: Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբա­նական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շե­մի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում`  հավակնելով սպա­յի կոչման:

Քաղաքացիական բուհերի ուսանողները ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում  յուրաքանչյուր շաբաթ օր զինվորական պատրաստության դա­սընթացները հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում բակալավրի աստիճան ստանալուն զու­գընթաց կստանան  լեյտենանտի սպայական կոչում և 3 տարի ժամկետով ծառայության  կանցնեն զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումներից մեկում: Ծառայությունը կազմակերպվում է քաղաքա­ցիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքե­րում` 1-ին կարգի զորամասերում (առաջնագիծ): Ծրագրի կարևոր արդյունքներից է նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը և տակտիկական օղակի զինվորականներով անձնակազմը համալրելը (դասակի հրամանատար, վաշտի հրամանատար):  Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Հիմնական առավելությունները՝

  • Ծառայությունը իրականացնել որպես սպա
  • Ուսման վարձի փոխհատուցում, ներառյալ մագիստրատուրան (միջին գնահատականի պահպանման պարագայում)
  • Զինծառայողին հասանելի սոցիալական երաշխիքներ (ծառայողական բնակարան, բուժ. oգնություն և միջինից բարձր աշխատավարձ)

 

Back to top