поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ

լրատվության և տպագրության բաժնի լրատվական մասի պատասխանատուի պաշտոնն զբաղեցնելու համար:

Լրատվական մասի պատասխանատուի պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

ա) որակավորման մակարդակ՝ լրագրողական կամ բանասիրական բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի),

բ) համալսարանի տեղեկատվական ներկայությունը մարզային հեռուստատեսություններում, ռադիոյում, տպագիր մամուլում, լրատվական գործալակությունների հաղորդագրություններում ապահովումը,

գ) լրատվական հանրության, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապերի ստեղծում և պահպանում,

դ) տեղեկատվական նյութերի պատրաստում և մասնակցում թողարկմանը,

ե) համալսարանի մասին ԶԼՄ-ներում և լրատվական գործակալություններում հրապարակված նյութերի օպերատիվ հավաքում և վերլուծություն,

զ) համալսարանի գործունեության վերաբերյալ հոդվածների, սյուժեների տեղադրում տեղական ԶԼՄ-ներում նյութերի պատրաստում ՎՊՀ կայքի և ներքին հեռուստառադիոցանցի համար,

է)  իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ը) որևէ օտար լեզվի իմացություն (առնվազն A2 մակարդակ) և համակարգչային գիտելիքների տիրապետում,

թ) առնվազն 3 տարվա լրագրողական աշխատանքային ստաժ:

Պահանջվող փաստաթղթեր.

  • Փաստաթուղթ՝ բարձրագույն կրթության մասին,
  • Ինքնակենսագրություն կամ ռեզյումե,
  • Լրացուցիչ դիպլոմներ կամ վկայագրեր (առկայության դեպքում)

Փաստաթղթերը ներկայացնել Վանաձորի պետական համալսարանի ընդհանուր բաժին՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Վանաձորի պետական համալսարանի վարչական մասնաշենքում:

 

                                    «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ

Back to top