поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ղազախստանի Ալմաթիի մենեջմենթի համալսարանը (AlmaU) Հայաստանի ուսանողների համար հայտարարում է 2018-19 ուստարում բակալավրի աստիճանի կրթաթոշակների «MegaChance» մրցույթը:

Կրթաթոշակները կազմում են ուսման վարձի 100%-ը և  50%-ը և հատկացվում են անգլիալեզու 3 հիմնական մասնագիտությունների համար՝ «Մենեջմենթ», «Մարքեթինգ» և «ֆինանսներ»:

Ցանկացողները պետք է լրացնեն դիմում-ձևը հետևյալ հղումով՝ https://goo.gl/wSPTRd: Մրցույթին մասնակիցների ընտրությունը իրականացվում է երեք փուլով:

* Առաջին փուլի ժամանակ դիմորդի պորտֆոլիոյի մեջ պետք է ներառվեն դիմորդների ակադեմիական, սոցիալական, սպորտային, ստեղծագործական և այլ հաջողությունները վկայող փաստաթղթեր, դիպլոմ, հասունության վկայական կամ ուսումնական հաստատությունում (դպրոց, քոլեջ, վարժարան) ուսումնառությունն ավարտելու մասին փաստաթուղթ, ակադեմիական տեղեկագիր ուսումնասիրած առարկաների ցանկով և գնահատականներով, անձը հաստատող փաստաթուղթ, երաշխավորագրեր, պատվոգրեր կամ դիպլոմներ, լեզվի իմացության վկայականներ և անձը ներկայացնող վիդեոժապավեն 2 ր տևողությամբ:

* Երկրորդ փուլի ժամանակ դիմորդները պետք է ներկայացնեն մոտիվացիոն էսսե ռուսերենով, անգլերենով կամ ղազախերենով հետևյալ թեմաներից մեկով.

-Ինչու՞ եմ ցանկանում ուսումնառել AlmaU-ում:

-Իմ ապագա մասնագիտությունը:

-Ինչու՞ եմ հենց ես արժանի AlmaU-ի կրթաթոշակին:

-Ես ապագա ձեռնարկատեր եմ:

*Երրորդ փուլում ընտրված մասնակիցները կհրավիրվեն դեկանի հետ հարցազրույցի:

Հաղթողները կընտրվեն երեք փուլերի արդյունքում մրցույթի հանձնաժողովի քվեարկությամբ: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն համալսարանի պաշտոնական կայքէջում՝ http://almau.edu.kz/:

Back to top