поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպում է 2019-2020 ուս. տարվա ընդունելության

քննությունների նախապատրաստական անվճար դասընթացներ:

Դասընթացները կազմակերպվում են 8 ամիս տևողությամբ, շաբաթական երկու անգամ հետևյալ առարկաներից. 

 - հայոց լեզու,

 - հայ գրականություն,

 - ռուսաց լեզու,

 - ռուս գրականություն,

 - անգլերեն լեզու,

 - հայ ժողովրդի պատմություն,

 - ընդհանուր պատմություն,

 - մաթեմատիկա,

 - ֆիզիկա,

 - քիմիա,

 - կենսաբանություն

 - գծանկար

 - գեղանկար: 

 

Դասընթացին մասնակցելու համար  անհրաժեշտ է համագործակցության և կապերի բաժին ներկայացնել անձնագրի պատճեն, դիմում–հայտ և կնքել պայմանագիր:       

     Դասընթացների  սկիզբը`  2018թ. հոկտեմբերի 2-ից:

     Դիմումների ընդունելությունը  մինչև ս.թ.սեպտեմբերի 26-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի  համագործակցության  և կապերի բաժին

 հեռ.`   (0322)  4-18-53,  (098) 09 07 22,  հասցեն` Տիգրան Մեծի 36,

 էլեկտրոնային հասցեն` info @vsu.am:

Back to top