поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Գրանադայի համալսարանի  (Իսպանիա) միջազգային հարաբերությունների և համագործակցության զարգացման բաժնի աշխատակցուհի Ալբա Ադամուզ Օսունան ս/թ հունիսի 25-ից 29-ը կհյուրընկալվի ՎՊՀ-ում:

Այդ այցի ընթացքում երկու բուհերի միջև համագործակցության հնարավորություններն ընդլայնելու նպատակով ՎՊՀ Համագործակցության և կապերի բաժինը կազմակերպում է հանդիպում ՎՊՀ ուսանողների և աշխատակիցների հետ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալու Գրանադայի համալսարանի ուսանողների և աշխատակիցների շարժունության հնարավորությունների, համագործակցության ոլորտների և գիտական հիմնական ուղղությունների  վերաբերյալ:

ՎՊՀ աշխատակիցների հետ - հունիսի 27-ին ժամը 11:00-ին ֆիզմաթ ֆակուլտետի թիվ 3 համակարգչային լսարան          

ՎՊՀ Ուսանողների հետ- հունիսի 27-ին ժամը 14:00-ին ֆիզմաթ ֆակուլտետի թիվ 3 համակարգչային լսարան          

Մասնակցության համար խնդրում ենք բոլոր հետաքրքրված անձանց մինչև հունիսի 26-ը ներառյալ տեղեկացնել նշված հեռախոսահամարով կամ էլ. հասցեով. հեռ.՝ 093 808663, էլ. հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Back to top