поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ հաշվապահության առաջատար հաշվապահի պաշտոնը զբաղեցնելու համար:

Առաջատար հաշվապահի պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

ա) որակավորման մակարդակ՝ առնվազն 6 (բակալավր),

բ) աշխատավարձի և արձակուրդայինի հաշվարկի ցուցակների կազմում և ստուգում,

գ) անաշխատունակության թերթիկների հաշվարկ, դուրս գրում, դեպոնենտների դուրս գրում, աշխատաժամանակի հաշվառման թերթիկների ստուգում և ուղղում,

դ) ժամավճարով և պայմանագրային աշխատողների աշխատավարձի հաշվարկ և դուրս գրում,

ե) աշխատողների աշխատավարձերի բարձրացման հաշվարկում,

զ) տեղեկագրեր աշխատավարձի չափի (թոշակների, դեկլարացիայի) համար կազմում,

է) ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի վերաբերյալ, ծառայությունների ծավալի մասին, վճարված եկամուտների և պահված հարկի վերաբերյալ, սոցիալական վճարների վերաբերյալ կազմում,

ը) ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահների և անդամների աշխատավարձերի հաշվարկ և դուրսգրում

թ) որակավորման քննությունների և դասընթացների հաշվարկ և աշխատավարձի դուրսգրում,

ժ) Շարունակական կրթության կենտրոնում կազմակերպվող դասընթացների դասավանդողների աշխատավարձերի հաշվարկի կատարում,

ի) իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

լ) աշխատանքային փորձը ցանկալի է.

Պահանջվող փաստաթղթեր.

  • Փաստաթուղթ՝ բարձրագույն կրթության մասին (ֆինանսա-տնտեսագիտական, հաշվապահական)
  • Ուսուցման որակավորման վկայականի պատճեներ (մրցույթի ժամանակ ներկայացնում է բնօրինակը),
  • Ինքնակենսագրություն կամ ռեզյումե,
  • Հաշվապահական հաշվառման օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային հաշվապահական փաթեթի իմացություն (ցանկալի է ՀԾ):

Փաստաթղթերը ներկայացնել Վանաձորի պետական համալսարանի ընդհանուր բաժին՝ մինչև 2018 թվականի հունիսի 18-ը ներառյալ, ժամը 15.00:

Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 19-ին, ժամը 15.00-ին՝ Վանաձորի պետական համալսարանի վարչական մասնաշենք:

 

                                    «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ

Back to top