поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Գևորգի Սանթոյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գիտաժողովին, որը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 2-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Գիտաժողովն իր բնույթով գրականագիտական է և ներառելու է գրականության տեսության, գրականության պատմության, գրական քննադատության ամենատարբեր իրողություններին վերաբերող ուսումնասիրություններ: Գիտաժողովի նպատակն է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել վաստակաշատ գրականագետի հիշատակին, այլև վեր հանել արդի գրականագիտության հիմնախնդիրները, քննության ենթակա իրողությունների շրջանակը:

Մասնակցել ցանկացողներին առաջարկում ենք մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը  գիտաժողովի կազմկոմիտե ներկայացնել մասնակցության հայտը և համապատասխան հոդվածը` մինչև 12 էջ ծավալով, տպագիր և էլեկտրոնային տարբերակներով, հոդվածի բնագիր լեզվից տարբեր երկու լեզուներով ամփոփումներով, որոնք կներառեն 200-250 բառ:

Խմբագրական խորհրդի կողմից հավանության արժանացած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր,  Տիգրան Մեծի 36, Վանաձորի պետական համալսարան,

Հեռախոսներ՝ (+374) 322 4 18 54 -158, 093 84 54 99 պատասխանատու քարտուղար` Հերմինե Բաբուռյան

e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ  -  -  -  -  -   -   -   -   -  -   -  -  -   -   -  -   -   -   -

ԶԵԿՈՒՑՄԱՆ ՎԵՐՆԱԳԻՐԸ  -  -  -  -  -  -   -  -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -

ԱՇԽԱՏԱՎԱՅՐԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԸ  -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ   -    -    -    -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -    -   -   -   -   -   -   -

ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆ   -    -    -   -   -   -   -   -   -   -   -   -   -   -

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ   -   -   -    -   -   -    -    -    -    -    -    -    -   -    -    -   --- - -     -   -

Հավելված Վանաձորի պետական պետական համալսարանի  գիտական տեղեկագրի հրատարակման կանոնակարգի

Պարտադիր նշվում է նյութը պատասխանատու քարտուղարին հանձնելու ամսաթիվը և ստորագրվում է հեղինակ(ներ)ի կողմից: Երաշխավորվում է նյութի շարադրման հետևյալ կարգը:

Հոդվածը պետք է ներկայացնել հայերեն, ռուսերեն, անգլերեն, թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Համակարգչային շարվածքը Microsoft Office Word 2007 ծրագրով A4 չափսի թղթի վրա, լուսանցքները վերևից (Top)՝ 20 մմ, ներքևից (Bottom)` 25 մմ, ձախից (Left)` 30 մմ, աջից (Right)՝ 10 մմ, տառատեսակը՝ Unicode (Sylfaen), տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը (Line spacing)՝ 1.5, պարբերությունը (First line)` 0,75 սմ, չօգտագործել մեկից ավելի տառաբացատ (пробел): Աղյուսակները, նկարները, գրաֆիկական պատկերները պետք է ունենան համարակալում, վերնագրային բացատրություն 10 տառաչափով, հաստ, թեք (Bold, Italic): Դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 170 մմ, լայնությունը՝ 110 մմ: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով: Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները ներկայացվում են Microsoft Equation, թեք (Italic), 10 տառաչափով, իսկ հիմնականները՝ առանձին տողով, մեջտեղում, կարող են համարակալվել նույն տողի աջ անկյունում՝ կոր () փակագծերի մեջ: Այն հոդվածների համար, որոնք պարունակում են սիմվոլներ և Sylfaen տառատեսակի մեջ չկան, պարտադիր է նաև այդ սիմվոլների էլեկտրոնային ֆոնտը: Առաջին էջի վերևում, մեջտեղում տրվում է վերնագիրը (Bold), առանց գլխատառերի, հաջորդ տողում՝ ազգանուն, անուն (Bold, Italic): Հաջորդ տողում գրել՝ «Հանգուցային բառեր» արտահայտությունը և 4-8 բառ՝ հանգուցային բառերը կամ բառակապակցությունները: Տեքստում հղումները տրվում են ուղղանկյուն փակագծերում`[][1]: Իսկ ծանոթագրությունները տրվում են էջի ներքևում՝ աճման կարգով համարակալված: Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը, հաջորդ տողից՝ գրականության ցանկը՝ այբբենական կարգով համարակալված[2]: Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները՝ երկու լեզուներով[3] :

[1] Օրինակ՝ [5, 60; 8, 136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարներն են, իսկ 60, 136- 151-ը` համապատասխան էջերը:

[2] Պարբերական հրատարակությունների դեպքում ներկայացվում են հետևյալ կարգով՝ հեղինակի ազգանունը, անվան, հայրանվան սկզբնատառերը, վերնագիրը, հանդեսի անվանումը կամ ընդունված հապավումը, հրատարակման տարեթիվը, հատորի ու թողարկման համարները, հերթական համարը, նյութի զետեղման էջերը, գրքերի դեպքում՝ հեղինակի ազգանունը, անվան-հայրանվան սկզբնատառերը, վերնագիրը, հրատարակման վայրը, հրատարակչությունը, թվականը, էջերի քանակը:

[3] Ամփոփումները երկու լեզուներով իրենց բովանդակությամբ և առանցքային բառերով պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն առնվազն 200-250 բառից: Գրվում է ամփոփման վերնագիրը, հաջորդ տողում՝ ազգանուն, անունը, և առանձին տողերով՝ «Ամփոփում» բառը՝ համապատասխան լեզվով, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը:


Уважаемые коллеги! Приглашаем Вас принять участие в литературоведческой научной конференции, посвященной 80-летию со дня рождения доктора филологических наук, профессора Мэлса Геворговича Сантояна, которая состоится 2-ого ноября 2018 года в Ванадзорском государственном университете им. Ов. Туманяна.

Тематика конференции: основные проблемы современного литературоведения, литературная критика, теория и история литературы.

Для участия в работе конференции необходимо в срок направить в Оргкомитет следующие материалы в электронном виде: заявку на участие в конференции и статью (объем не должен превышать 12 страниц печатного текста), а также резюме (объемом 200-250 слов; если текст на армянском, то резюме представляются сначала на русском, а потом на английском; если на русском, то сначала на армянском, потом на английском; если на английском, то сначала на армянском, потом на русском.).

Статьи, отобранные редколлегией, будут опубликованы в отдельном сборнике материалов.

Адрес: Республика Армения, город Ванадзор, ул. Тиграна Меца 36, Ванадзорский государственный университет

Телефон: (+374) 322 4 18 54 -158, 093 84 54 99

Ответственный секретарь: Бабурян Эрмине

e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։


ANNOUNCEMENT

CONFERENCE DEDICATED TO THE 80TH ANNIVERSARY OF DOCTOR OF PHILOLOGY, PROFESSOR MELS SANTOYAN

We are happy to invite you to participate in the Conference dedicated to the 80th anniversary of Doctor of Philology, Professor Mels Santoyan. The conference will take place at Vanadzor State University on November 2, 2018. The conference will bear a literary nature and will include various researches within the scope of the theory and history of literature, and literary criticism.  The conference is not only aimed at paying tribute to the prominent literary critic but also raising issues of contemporary literary criticism and the scope of its examination.

            For participation in the conference, please submit the application for participation and the relevant article (up to 12 pages, with 200-word summaries in two languages other than the original language of the article) in printed and electronic form to the organizing committee. The deadline for submission is October 1, 2018.

The articles approved by the editing board will be printed in a separate collection.

Address: Vanadzor State University, Tigran Mets 36, 2021, Vanadzor, Armenia.

Tel: (+374) 322 4 18 54 -158, 093 84 54 99

Responsible secretary: Hermine Baburyan

e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Back to top