поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հայտարարություն

Վանաձորի պետական համալսարանը հայտարարում է Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) ձևավորման մեկնարկ:

Բոլոր այն ուսանողները, որոնք իրենց տեսնում են գիտության ոլորտում, ունեն գիտական թեմաներ և ցանկանում են տեսնել դրանք տպագրված հոդվածների տեսքով, մայիսի 25-հունիսի 25-ը ընկած ժամանակահատվածում պետք է  լրացնեն ՈՒԳԸ-ի անդամակցության հայտ:

Հայտերին կարող եք ծանոթանալ ՎՊՀ և ՎՊՀ ՈՒԳԸ-ի ֆեյսբուքյան էջերում: Հայտագրումը կատարվում է առցանց տարբերակով:

* ՈւԳԸ-ի յուրաքանչյուր անդամ հունիսի 18-22-ը հնարավորություն կստանա առաջադրվելու և ՈՒԳԸ մյուս անդամների կողմից բաց ընտրությունների միջոցով ընտրվելու ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահի պաշտոնում:

*ՈւԳԸ-ի յուրաքանչյուր անդամ սեպտեմբեր ամսին  հնարավորություն կստանա առաջադրվելու և ՈՒԳԸ մյուս անդամների կողմից փակ ընտրությունների միջոցով ընտրվելու ՈՒԳԸ նախագահի պաշտոնում:

 

Մաղթում ենք գիտական նվաճումներ և հավաստիացնում,

որ առաջին քայլն սկսվում է հենց այստեղից:

 

Սիրով Ձեր՝

ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերություն: 

 

 

ՎՊՀ ՈՒսանողական գիտական ընկերությանը անդամակցելու

ՀԱՅՏ

Անուն -

Ազգանուն -

Հայրանուն -

Ֆակուլտետ -

Բաժին -

Կուրս -

Հեռախոսահամար -

Էլ. հասցե -

1.Մասնակցություն գիտաժողովներին -

 

 

2.Տպագրված հոդվածների ցանկ - 

 

 

Հայտերն   ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով:

Շնորհակալություն

ՎՊՀ Ուսանողական գիտական ընկերության և Ֆակուլտետային

Ուսանողական գիտական ընկերությունների նախագահների

ընտրության ընթացակարգ:

 

ՎՊՀ-ն 2018 թվականի մայիսի 9-ից հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հայտարարվում է ՎՊՀ ՈՒԳԸ ձևավորման մեկնարկ: ՈՒԳԸ  անդամ դառնալու ցանկություն ունեցող ուսանողները լրացնում են մասնակցության հայտեր և դառնում ՎՊՀ ՈՒԳԸ անդամ:

2018 թվականի հունիսի 18-22-ը և սեպտեմբեր ամսի առաջին տասնօրյակում հայտարարվում է ֆակուլտետային ՈՒԳԸ և ՎՊՀ ՈՒԳԸ նախագահների առաջադրման և ընտրության փուլերի մեկնարկ:

Վերոնշյալ պաշտոններում, առանց որևէ սահմանափակման և երաշխավորությունների, կարող է առաջադրվել ՎՊՀ ՈՒԳԸ  յուրաքանչյուր  անդամ:

ՈՒԳԸ-ի նախագահի ընտրությունը կիրականացվի առաջադրման փուլն ավարտվելուց հետո, երբ առաջադրված բոլոր թեկնածուներից մեկին ՈՒԳԸ-ի մյուս անդամները, ձայների պարզ մեծամասնությամբ, փակ ընտրությունների միջոցով  կընտրեն ՎՊՀ ՈՒԳԸ  նախագահ:

 

 

Back to top