поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» («ПАМЯТЬ СТАЛИНГРАДА») ԹԵՄԱՅՈՎ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌՈՒՍԱԼԵԶՈՒ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի՛ ուսանողներ

Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակի կապակցությամբ Վոլգոգրադի համալսարանը հայտարարում է «Ստալինգրադի հիշողությունները» («Память Сталинграда») թեմայով ուսանողական ռուսալեզու էսսեների մրցույթ: Էսսեներին ներկայացվող պահանջներն են.

Ծավալը՝ տպագիր 3 էջից ոչ ավելի, տառատեսակը՝ TimesNewRoman, տառաչափը՝ 14, տողարանքի հեռավորությունը՝ 1,5, լուսանցքները՝ վերինը, ստորինը, աջը՝ 20 մմ, ձախը՝ 25 մմ, հղումները՝ յուրաքանչյուր էջի ներքևում, 10 տառաչափով, յուրաքանչյուր պարբերության սկիզբը մի մատ խորքից: Էսսեն պետք է ներկայացվի WORD ձևաչափով:

Պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ http://cod.volsu.ru/memory_of_stalingrad/ : 

Էսսեների ընդունման վերջնաժամկետը 2018թ. մայիսի 31-ն է:

Back to top