поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնը` պրոֆեսոր Վանո Եղիազարյանի նախաձեռնությամբ,

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը, Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայաստանի գրողների միությունը հրավիրում են Ձեզ մասնակցելու բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Մկրտչի Խաչատրյանի 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2019 թ. նոյեմբերի 13-15-ին:

Գիտաժողովն ունի հայագիտական ուղղվածություն: Ընդունելի են բանասիրական հոդվածները, սակայն գերադասելի են հետևյալ գիտաճյուղերը`

Հայ հին և միջնադարյան գրականություն,

Հայ նոր և նորագույն գրականություն,

Արդի հայ գրականություն և գրական քննադատություն,

Գրականության տեսություն,

Թարգմանական գրականության տեսություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովից հետո գիտական չափանիշները բավարարող հոդվածները կտպագրվեն միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, որը կտեղադրվի նաև համացանցում:

Մասնակցության հայտ կարող եք ներկայացնել մինչև սեպտեմբերի 15-ը :

Գիտաժողովի մասնակցության հայտ ներկայացնելու և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեով կամ նամակ գրել

https://www.facebook.com/vano.egiazaryan ֆեսբուքյան էջի զրուցարանում:

Խմբագրական խորհրդի կազմն է`

Նախագահ` Վանո Եղիազարյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ՎՊՀ

Պատասխանատու քարտուղար` բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյան

Անդամներ`

Վահան Տեր-Ղևոնդյան, պ.գ.դ., Մատենադարան

Գևորգ Տեր-Վարդանյան, պ.գ.դ., Մատենադարան

Վարդան Դևրիկյան, բ.գ.դ., ԳԱԱ գրականության ինստիտուտ

Էդվարդ Միլիտոնյան, Հայաստանի գրողների միություն

Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Էդգար Խաչատրյան, բ.գ.թ., ԵՊՀ

ՀՈԴՎԱԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Ներկայացման ձևը - Էլեկտրոնային (տեքստը՝ Word ծրագրով): Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը, աշխատավայրը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը:
  • ԱմփոփումներըԱնգլերեն /կամ գերմաներեն/ և ռուսերեն, ծավալը` ոչ ավել քան 150 բառ յուրաքանչյուրը: Երկու լեզուներով գրված ամփոփումների և բանալի բառերի բովանդակությունը պետք է լինի նույնը: Թարգմանել նաև հեղինակի անուն-ազգանունը և հոդվածի վերնագիրը:
  • Հղումները – Տողատակին` անվան սկզբնատառ և ազգանուն (թավ)-վերնագիր-հրատարակման տեղ-թիվ-էջ հաջորդականությամբ (նույնն է բոլոր լեզուների համար): Օրինակ`

Վ. Եղիազարյան, Գրիգոր Նարեկացին և 10-րդ դարի հայ գրականությունը, Երևան, 2018, էջ 7:

Սկզբնաղբյուրի, մամուլի և արխիվի հղման դեպքում աշխատել պահպանել նույն սկզբունքը: Համացանցային հղումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե ունեն հեղինակ, վերնագիր, թվական, պաշտոնական կայք: Հղումների համարակալումը` հաջորդական (1, 2, 3…) ամբողջ հոդվածի համար: Հղմանը հաջորդող կրկնման դեպքում օգտագործել «Անդ» բառը: 

  • Լեզուն – Արևելահայերեն (արդի կամ դասական ուղղագրությամբ). ընդունվում են հոդվածներ նաև արևմտահայերեն:
  • Տառատեսակը - Sylfaen (տեքստը՝ 12, տողատակն ու ամփոփումը՝ 10 մեծությամբ):

Չափսը - A4 թղթի սահմանագիծը բոլոր կողմերից՝ 2 սմ, տողերի միջակայքը՝ 1.5: Ընդունվում են առավելագույնը մինչև 25 էջ ծավալով հոդվածներ:

Back to top