поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Տեղեկացնում ենք, որ Լեհաստանի Հանրապետության ԱԳՆ-ն Լիտվայի Հանրապետության 

ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակի տոնակատարման շրջանակներում  ազդարարել է «Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան» թեմայով ԱլԳ երկրների ուսանողական էսսեների մրցույթի մեկնարկը: Կից ներկայացվում է վերջինիս ազդագիրը:

Յուրաքանչյուր երկրից մեկ լավագույն աշխատանքի ընտրության մասին կհայտարարվի ս.թ. ապրիլի 30-ին, իսկ հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 5-ը Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետոււթյան դեսպանատուն: Հաղթողին կտրամադրվի շնորհավորական հավաստագիր Լեհաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների կողմից: Լավագույն աշխատանքների հեղինակները նաև կհրավիրվեն մասնակցելու ԱլԳ 10-ամյակի շրջանակներում ընթացիկ տարում անցկացվելիք բարձրաստիճան քաղաքական գործիչների մասնակցությամբ միջոցառումներից մեկին (հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ կայքերից՝

www.urm.lt/eap10https://www.gov.pl/web/diplomacy/eap10 ):

 

Համագործակցության և կապերի բաժին

Back to top