поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 ԱՐՀԿՈՄ

Հիմնադրման տարեթիվ՝ 1969 թ.

Տարբեր տարիների արհեստակցական կազմակերպության նախագահներ են եղել` ժորա Մակարյանը, Ռաֆիկ Եդոյանը, Էդվարդ Շահնազարյանը, Սամվել Ժամհարյանը, Պավել Հարությունյանը, Ռազմիկ Բարսեղյանը, Գրիշա Մինասյանը, Վոլոդյա Հարությունյանը:

ՎՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմի կազմն է`/ՎՊՀ արհեստակցական կազմակերպության 5-րդ համաժողով, 10.11.2015թ./

Ռոբերտ Գրիգորյան – արհկոմի նախագահ

Արման Բարսեղյան – արհկոմի նախագահի տեղակալ,
Քրիստինա Դանիելյան – արհկոմի գործավար-հաշվապահ
Ասյա Շահինյան – բանասիրական ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ
Զարուհի Գրիգորյան - մանկավարժության ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ
Ռաֆայել Հարությունյան – պատմաշխարհագրական ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ
Արմինե Ղազարյան – կենսաբանաքիմիական ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ
Աիդա Իսկանդարյան – ֆիզմաթ ֆակուլտետի արհմբյուրոյի նախագահ
Լիլիթ Վարդանյան – վարչագրադարանային արհմբյուրոյի նախագահ
Մարինե Սիրադեղյան – տնտեսական մասի արհմբյուրոյի նախագահ
Ռուզաննա Ունանյան – ՎՊՀ քոլեջի արհմբյուրոյի նախագահ
Լուսինե Վարդազարյան – ՎՊՀ հենակետային վարժարանի արհմբյուրոյի նախագահ

 

ՎՊՀ արհեստակցական կազմակերպության արհկոմի վերստուգիչ հանձնաժողովի կազմն է`

Արթուր Մելիքյան – նախագահ

Մարտուն Թովմասյան – անդամ

Արման Բերնեցյան - անդամ 

1.     Գործունեության իրավական հիմքերը` 

  • ՀՀ Աշխատանքային օրենսգիրք
  • ՀՀ Օրենքը արհեստակցական միությունների մասին
  • ՀՀ ԱԺ և կառավարության որոշումներ 
  • ՎՊՀ արհեստակցական կազմակերպության կանոնադրություն
  • Կոլեկտիվ պայմանագիր
  • ՎՊՀ արհեստակցական կազմակերպության ընդհանուր ժողովի որոշումներ
  • ՎՊՀ արհկոմի որոշումներ

  2.     Անդամակցում է`

  • Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների միությանը,
  • հիմնադիր անդամ է բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միության

 3.     Համագործակցում է`

  • գործատուի հետ` հիմք ունենալով կնքված կոլեկտիվ պայմանագիրը, որում ամրագրված են գործատուի և աշխատակիցների աշխատանքային հարաբերությունները

 4.     Աջակցում է`

  • ՎՊՀ ուսխորհրդի, մարզամշակութային և մարզառազմահայրենասիրական կենտրոնների աշխատանքներին

Արհկոմի գործունեության հիմքում աշխատակիցների աշխատանքային շահերի պաշտպանությունն է, նրանց առողջության պահպանման և հանգստի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, 2005 թ.-ից համալսարանի աշխատակիցներին հատկացվում են Վանաձորի «Հայաստան» առողջարանի ուղեգրեր, կազմակերպվում է ամառային մասնակի վճարովի ցերեկային ճամբար` համալսարանի աշխատակիցների երեխաների համար «Բազում» ուսումնամարզական հանգրվանում, որին մասնակցում են նաև աշակերտներ ԼՂՀ դպրոցներից: Արհկոմի կողմից մշտապես կազմակերպվում են ամենամյա միջոցառումներ /«Լոռվա Ձմեռ», մարտի 8, ապրիլի 7, մայիսի 9, գիտելիքի օրվան նվիրված միջոցառում/, անկախության օրվան նվիրված կազմակերպվում է արշավ դեպի Մայմեխ: Արհկոմն աջակցում է մշակույթի կենտրոնին անցկացնելու «Լավագույն կուրս» և «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը, ամանորին նվիրված մի շարք միջոցառումներ:

Back to top