поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Իսպանիայի Գրանադա քաղաքի համալսարանը (UGR)  հիմնադրվել է 1531 թվականին Կառլոս V կայսեր կողմից: Համալսարանն ունի շուրջ 80000 ուսանող և համարվում է Իսպանիայի չորրորդ ամենամեծ համալսարանը: Բացի Գրանադա քաղաքից, մասնաճյուղեր ունի նաև Հյուսիսային Աֆրիկայում (Սեուտա և Մելիլյա):

Ամեն տարի շուրջ 2000 եվրոպացի ուսանողներ Էրազմուս ծրագրի միջոցով ընդունվում են Գրանադային համալսարան: Համալսարանի Ժամանակակից լեզուների կենտրոն տարեկան ընդունվում են շուրջ 10000 միջազգային ուսանողներ: 2014 թվականին միջազգային ուսանողների քվերակության արդյունքում համալսարանը ճանաչվել է լավագույնը Իսպանիայում:

Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի Գործողություն 107-ի շրջանակներում Գրանադայի համալսարանը տրամադրում է կրթաթոշակներ ՎՊՀ-ի ակադեմիական բոլոր աստիճանների ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար: 


Ուսանողների շարժունություն. Էրազմուս ծրագրի շրջանակներում Գրանադայի համալսարանը տրամադրում է ուսանողական շարժունության կրթաթոշակներ մեկ կիսամյակ տևողությամբ:

Ովքե՞ր կարող են դիմել Էրազմուսի կրթաթոշակ ստանալու համար: Ուսանողական շարժունության կրթաթոշակի համար կարող են դիմել բակալավրի 2-րդ, 3-րդ և 4րդ (առաջին կիսամյակ) կուրսի, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի (առաջին կիսամյակ) և ասպիրանտուրայի ուսանողները: 

Ի՞նչ դասընթացներ կարելի է անցնել ուսումնառության ընթացքում: Համալսարանը տրամադրում է բազմակողմանի կրթություն տարբեր բաժիններում՝ անգլերենով և իսպաներենով: Գրանադայի համալսարանում առաջարկվող անգլիալեզու դասընթացներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/oferta-academica-en-ingles/academicoffer20182019_undergraduate_june2018 բակալավրի ուսանողների համար և http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/oferta-academica-en-ingles/academicoffer20182019_master_june2018 մագիստրատուրայի ուսանողների համար:

Ի՞նչ չափանիշներով է կատարվում ուսանողների ընտրությունը: Կրթաթաշակ ստանալու համար դիմող ուսանողների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ չափանիշների՝ 

  1. Ուսման առաջադիմություն,
  2. Օտար լեզվի իմացություն (անգլերեն կամ իսպաներեն B1/B2 մակարդակ)
  3. Մոտիվացիա,
  4. Ուսանողների արտալսարանային ակտիվությունը ցանկալի է: 


Ինչպե՞ս դիմել Գրանադայի համալսարանում Էրազմուսի կրթաթոշակ ստանալու համար: Դիմումները լրացվում են առցանց կարգով հետևյալ կայքէջում՝

https://oficinavirtual.ugr.es/apli/intercambio/alumnos_in/index.html

Պահանջվող փաստաթղթերն են՝ 
1. Լուսանկար,
2. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր/նույնականացման քարտ), 
3. Կրթական աստիճանը հաստատող փաստաթուղթ (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար),
4. Ակադեմիական տեղեկագիր (բոլոր գնահատականներով՝ առաջին կուրսից սկսած),
5. Մայր բուհում ուսանողի կարգավիճակը հաստատող տեղեկանք,
6. Օտար լեզվի իմացության միջազգայնորեն հաստատված վկայական (անգլերեն կամ իսպաներեն, օր.՝ TOEFL, eLADE ևն.): Ընդունելի վկայականների ցանկը կարելի է գտնել հետևյալ հղումով՝ http://internacional.ugr.es/pages/perfiles/estudiantes/ka107_2017_attachment_1_language_requirements_ugr,
7. Հրավեր-նամակ հյուրընկալող բուհի կողմից,
8. Ուսումնական համաձայնագիր (հյուրընկալող բուհում ուսումնասիրելիք դասընթացների ցանկ),
9. Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

Back to top