поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

 

«PRINTeL» ՆԱԽԱԳԻԾ

Վանաձորի պետական համալսարանն ընդգրկված է «PRINTEL (ERASMUS+)» նախագծում՝ «Փոփոխու-թյուն լսա¬րանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով»: 3 տարի տևողությամ նախագիծը (2018-2020 թթ.) ղեկավարում է Երևանի պետական համալսարանը:
Նախագծի նպատակն է բարձրագույն կրթության մեջ դասավանդման և ուսումնառության մեթոդների զարգացումը և նորարարությունը, ինչպես նաև դասավանդման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը։ Նախագիծն ուղղված է գործընկեր բուհերի դասախոսական կազմի դասավանդման նորարարական կարողությունների և հմտությունների զարգացմանը: Նախատեսվում է նաև հիմնել դասավանդման և ուսումնառության վիրտուալ ակադեմիա՝ որպես դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման վիրտուալ հարթակ։

PRINTeL նախագիծը կազմված է 7 աշխատանքային փաթեթներից, որոնցում ներառված են.

• եվրոպական լավագույն փորձի ուսումնասիրություն,
• տարածքային բուհերում կարիքների վերլուծություն,
• վերապատրաստումների պլանի կազմում,
• դասախոսական կազմի կարողությունների զարգացում,
• էլեկտրոնային ուսուցման և դասավանդման ենթակառուցվածքի ստեղծում,
• նորարարական դասավանդման համար ուսումնական պլանների ստեղծում և նոր մեթոդների կիրառություն,
• ուսանողներից հետադարձ կապի ստացում,
• VATL պորտալի համար գործառույթների սահմանում և հայեցակարգային մոդելի ձևավորում,
• նոր սարքավորումների ձեռքբերում,
• ուսուցման համար ձեռնարկների հրատարակում,
• VATL ֆորումի և համագործակցային ցանցի ստեղծում,
• որակի ապահովում և տարածում:

Նախագծի գործընկեր հաստատություններն են.

• Երևանի պետական համալսարանը,
• Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը,
• Վանաձորի պետական համալսարանը,
• Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը,
• Իլիայի պետական համալսարանը,
• Վրաստանի տեխնիկական համալսարանը,
• Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի անվան պետական համալսարանը,
• Բելառուսիայի պետական համալսարանը,
• Բրեստի պետական տեխնիկական համալսարանը
• Գրոդնոյի Յանկա Կուպալայի անվան պետական համալսարանը,
• Բարսելոնայի համալսարանը,
• Պորտոյի համալսարանը,
• Լինշոփինգի համալսարանը,
• Լյուվենի կաթոլիկ համալսարանը
• Էֆ-Էյչ Ջոաննեում համալսարանը:

Նախագծի մեկնարկային խորհրդաժողովը կայացավ ս/թ փետրվարի 15-16-ին ԵՊՀ-ում:

Մարտի մեկից սկսվել են առաջին փաթեթի աշխատանքները:

Back to top