поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Էրազմուս + Բարձրագույն կրթությունում կարողությունների զարգացում /573975-EPP-1-2016-1-AM-EPPKA2-CBHE-SP

BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում

Նկարագրություն

ERASMUS+ BOOST-ը /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ եռամյա ազգային ծրագիր է EACEA 35/2012 Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Ծրագրի առանձնահատուկ խնդիրներն են՝

• Մշակել միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակ և գործիքակազմ Հայաստանում միջազգայնացման փորձը բարելավելու նպատակով,
• Ստեղծել Ազգային հարթակ և առցանց գործիքակազմ բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացները քարտեզագրելու և բենչմարքինգ իրականացնելու համար,
• Զարգացնել բուհերի միջազգային բաժինների, ՀՀ ԿԳՆ-ի և գործընկերների կարողությունները ռազմավարական կառավարման, մարքետինգի և միջմշակութային հաղորդակցության մարտահրավերներին, ինչպես նաև կրեդիտային շարժունության իրագործման հիմունքներին՝ ապահովելով համակարգային մոտեցումը միջազգայնացման կառավարման խնդիրներին,
• Ստեղծել կամ ուժեղացնել ՀՀ բուհերի միջազգային բաժինների ռեսուրսները և ծառայութենամետ կենտրոնները, ներառյալ ռազմավարական և մարքետինգային ծրագրերի և գործիքների մշակումը:

Ծրագրային խնդիրներն իրագործվելու են ինստիտուցիոնալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում մանրամասն պլանավորված գործողությունների՝ ներառյալ գործընկեր համալսարաններում ռազամավարության պլանավորման, միջազգային կապերի կառավարման և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովների և վերապատրաստումների կազմակերպման, միջոցով: Ազգային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը լայնորեն կտարածվի մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Եվրոպայից Իսպանիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի և Էստոնիայի գործընկերները միջազգային կապերի ռազմավարության, մարքետինգի և խթանման իրենց հարուստ փորձը կներդնեն ծրագրում:

Համակարգող: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան – Հիմնադրամ

Քրիստինա Ծատուրյան /Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։/

ՀՀ գործընկերներ.

Հայաստանի Ամերիկյան Համալսարան
Շիրակի պետական համալսարան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան
Կրթության և գիտության նախարարություն /Հայաստան/
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն

ԵՄ գործընկերներ.

Կատալոնիայի պոլիտեխնիակական համալսարան /Իսպանիա/
Տալինի տեխնիկական համալսարան/ Էստոնիա/
Կառավարական տեխնոլոգիական ինստիտուտ /Շվեդիա/
Լիսաբոնի համալսարան /Պորտուգալիա/
Վերգիլիոսի և Ռովիրայի համալսարան/Իսպանիա/

Պահանջված դրամաշնորհի չափը: 847.371,00
Ծրագրի տևողությունը: 36 ամիս

BOOST NEWSLETTER

Back to top