поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ամբիոնը գործում է համալսարանի հիմնադրման սկզբից, նախ` օտար լեզուների հետ միասին, իսկ 1973թ.-ից` որպես առանձին միավոր: Ներկայումս ամբիոնում աշխատում են 9 հաստիքային և 7 հրավիրված դասախոսներ, այդ թվում`գիտությունների 5 թեկնածու, 1 դոկտոր, 4 դոցենտներ:

Ամբիոնի աշխատակիցներից 2-ը հայցորդ են: Ամբիոնում դասավանդվում է 18 առարկա, այդ թվում` Ռուսաց լեզու, Հին սլավոներեն, Ժամանակակից ռուսաց լեզու, Գործնական ռուսաց լեզու, Դարձվածաբանություն և բառարանագիտություն, Ռուսաց լեզու և խոսքի կուլտուրա, Ռուսաց լեզվի պատմական քերականություն, Ռուս բարբառագիտության ներածություն, Լեզվաբանական ուսմունքներ, Գրական ռուսաց լեզվի պատմություն, Ռուսաց լեզվի ոճաբանություն, Բնագրի լեզվաբ. վերլուծություն, Հայոց և ռուսաց լեզուների համեմատ. տիպաբ., մասնագիտական առարկաներ ռուսաց լեզվից, Ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկա, Ռուսաց լեզվի գործն. դասընթաց` տես. հիմունք.: Բարբառագիտական ուսումնական պրակտիկան անցկացվում է Լերմոնտովո, Ֆիոլետովո ռուսաբնակ գյուղերում. հավաքված է հարուստ նյութ: Ամբիոնի կողմից մշակվել և ներդրվել են ֆակուլտատիվ փորձնական դասընթացներ. «Գենդեր և միջմշակութային հաղորդակցություն», «Լեզուն որպես գենդերային մշակույթի ձևավորման միջոց»:

Back to top