поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնը կազմավորվել է 1969 թ.-ին (նախապես` փիլիսոփայության և քաղաքատնտեսության, իսկ 1972 թ.` փիլիսոփայության ամբիոն): Ամբիոնը ղեկավարել են Վլադիմիր Այվազյանը (1969-1984 թթ.), Արամ Խաչատրյանը (1984-2002 թթ.), Էդուարդ Ալավերդյանը (2002-2010 թթ.):
2010-ից ամբիոնի վարիչն է պ.գ.դ., դոցենտ Գագիկ Լևոնի Եթիմյանը:

Ուսուցումը

Ամբիոնում տարեկան երկու անգամ կազմակերպվում են որակավորման բարձրացման դասընթացներ և քննություններ (թեկնածուական մինիմումներ), որոնց մասնակցում են ՎՊՀ և այլ բուհերի հայցորդներ, ասպիրանտները: Ամբիոնը սպասարկում է համալսարանի բոլոր ֆակուլտետներին, իսկ իրավագիտություն մասնագիտության գծով համարվում է թողարկող: Մեզ մոտ դասավանդվում է ավելի քան 60 առարկա, որոնցից համաբուհական են փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, մշակութաբանությունը: Ամբիոնը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում “Սոցիալական փիլիսոփայության առանձնահատկություններն արդի ժամանակաշրջանում” թեմայի շրջանակներում:
Ամբիոնի հրապարակումները տե’ս http://vspi.am/publication.php?lang=1: 
Ամբիոնի դասախոսները հրատարակել են 100-ից ավելի գիտական հոդվածներ, ինչպես նաև 5 մենագրություն:
Վերջին 5 տարիներին ամբիոնն ակտիվ աշխատանքներ է տանում բուհ-դպրոց կապի շրջանակներում, կազմակերպում խորհրդատվական դասընթացներ և բաց դռների օրեր դպրոցների ուսուցիչների համար, առարկայական օլիմպիադաներ` դպրոցականների համար:

Պարբերաբար անցկացվում են հանրապետական գիտական կոնֆերանսներ, ՈՒԳԸ ընթերցումներ: Ամբիոնը գիտամեթոդական համագործակցություն է իրականացնում հանրապետության տարբեր բուհերի հետ, համալրվում է երիտասարդ դասախոսներով:

Back to top