поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Ինֆորմատիկայի և կիրառական առարկաների» ամբիոնը ստեղծվել է ՎՊՄԻ գիտական խորհրդի 1994թ. հունիսի 1–ի որոշմամբ, որը հետագայում ինստիտուտի գիտական խորհրդի 2003թ. որոշմամբ վերանվանվել է «Ինֆորմատիկայի ու տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների և մոդելավորման» ամբիոնի:

Ամբիոնի ստեղծման օրվանից նրա անփոփոխ վարիչն է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը:  Ամբիոնում աշխատում են 15 դասախոսներ, այդ թվում`1 դոկտոր, 5 դոցենտ, գիտությունների 6 թեկնածու, երկարամյա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսներ: 

Ամբիոնի ստեղծումը պայմանավորված էր քոմփյութերային գրագիտության բարձրացման ուղղությամբ երկրի վերցրած ստրատեգիական կուրսի հետագա իրականացման անհրաժեշտությամբ, որի համար ինստիտուտում ստեղծված էին բավարար հիմքեր: Ականավոր մաթեմատիկոս, ակադեմիկոս Ս. Մերգելյանի նախաձեռնությամբ ինստիտուտում 1982թ. բացվել և մինչև 1989թ. հաջողությամբ գործել է «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով մասնագետների պատրաստման գործընթացը, որի շրջանավարտների ավելի քան 80% համալրել են Լոռու մարզի աճող պահանջները ժողովրդական տնտեսության մեջ հաշվողական մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և կառավարման ավտոմատացված համակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ և այժմ էլ շարունակում են աշխատել ինֆորմացիոն տեխնոլոգիաների արմատավորման տարբեր ոլորտներում: 

1989թ. մինիստրության ուսումնամեթոդական կաբինետի կողմից 1000 օրինակ տպաքանակով լույս է տեսել ուսումնական ձեռնարկ «Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի հիմունքներ» առարկայից ամբիոնի դասախոս Վ. Հովսեփյանի հեղինակությամբ: Ամբիոնի ստեղծումը նպաստեց ինստիտուտում ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի դասավանդման ուղղությանբ կատարվող աշխատանքների ընդլայմանը և նրանք բարձրացրեց որակական նոր մակարդակի: Վերջին 15 տարիների ընթացքում ամբիոնը համալրվել է նոր մասնագետներով, շեշտակի աճել է ամբիոնի ծանրաբեռնվածությունը և ընդլայնվել է այն մասնագիտությունների ցանկը, որոնք սպասարկվում են ամբիոն կողմից: Ամբիոնի երկու լաբորատորիաները հագեցած են ժամանակակից քոմփյութերային տեխնիկայի միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս ուսանողների հետ անցկացնել դասընթացներ էլեկտրոնային ուսուցմամբ և լաբորատոր պարապմունքներ ժամանակակից ծրագրային փաթեթների վերաբերյալ: 2008թ. շահագործման հանձնվեց ավելի քան 50 քոմփյութերներով հագեցած Ս. Մերգելյանի անվ. համայարգչային կենտրոնը, որտեղ ինֆ‎որմատիկայից լաբորատոր պարապմունքներ են անցկացվում ինստիտուտի բոլոր ֆակուլտետների ուսանողների հետ: 

Ամբիոնի աշխատակիցների կողմից տարվում են գիտական հետազոտություններ տարբեր հասարակակագիտական երևույթների մաթեմատիկական մոդելավորման, ավտոմատացված ուսուցողական համակարգերի ստեղծման, թվային ու օպտիմիզացիոն մեթոդների մշակման և քոմփյութերային տեխնիկայի կիրառմամբ նրանց բնութագրերի հետազոտման, ինչպես նաև տարբեր կիրառական ծրագրային փաթեթների մշակման ու ներդրման ուղղությամբ: Ուսանողների մասնակցությունը նման աշխատանքներում հիմնականում իրականացվում է կուրսային աշխատանքների և դիպլոմային նախագծերի ու ավարտաճառերի կատարման ճանապարհով: 

2003թ. հոկտեմբերի վերջերին ամբիոնի վարիչ Վահրամ Բաղդասարյանը Երևանի տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի նիստում հաջողությամբ պաշտպանեց դոկտորական ատենախոսություն ՙԱրտագաղթը և նրա սոցիալ տնտեսական հետևանքները Հայաստանի Հանրապետությունում՚ թեմայով. գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվեց տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2006թ.-ին ստացել է պրոֆեսորի կոչում: 

2008թ. ամբիոնի դասախոս Գայանե Քանարյանը պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել ‎ֆիզիկամաթեմատիակական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2011թ. ամբիոնի դասախոս Սուրեն Էքսուզյանը պաշտպանել է թեկնածուկան ատենախոսություն «Ձևման խնդիրների մոդելավորումը և դրանց կիրառումը տեխնոլոգիական գործընթացներում» թեմայով: 

2011թ. ամբիոնի դասախոս Ն.Խուբլարյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ուսուցման էլեկտրոնային համակարգերի հետազոտում և մշակում» թեմայով: 

Ամբիոնի դասախոսները մասնակցում են միջազգային գիտաժողովների: Ամբիոնը ինֆ‎որմացիոն տեխնոլոգիաների բնագավառում իր մշակումներով մասնակցել է  մարզային և քաղաքային ցուցահանդեսներին, մասնավորապես «LORI PROD EXPO» ցուցահանդեսին:  

Ամբիոնը սպասարկում է ինստիտուտի բոլոր ֆակուլտետներին. դասավանդվում են ավելի քան 45 առարկաներ, այդ թվում` Ինֆորմատիկա, Համակարգչից օգտվելու հմտություններ,  ԷՀՄ-ի ծրագրային ապահովում, Դիսկրետ մաթեմատիկա, Հաշվման մեթոդներ և նրա պրակտիկան, Մաթեմատիկական մոդելավորում, Մաթեմատիկական մոդելավորում և թվային մեթոդներ, Ինֆորմատիկայի դասավանդման մեթոդիկա, , Ծրագրավորման լեզուներ, Ծրագրավորման ժամանակակից լեզուներ, Թվային մեթոդներ և հաշվողական էքսպերիմենտ, Գործողությունների հետազոտում, Ալգորիթմների տեսություն, Արհեստական ինտելեկտի հիմունքներ, Տվյալների կառուցվածքներ և հենքեր, ԷՀՄ ճարտարապետություն, Օպտիմիզացիայի մեթոդներ, Ինտելեկտուալ համակարգեր, Ինֆորմացիոն ցանցեր և ինտերնետ, Քոմպյութերային ցանցեր, ինտերնետ և մուլտիմեդիա, Ինֆորմացիոն և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ, Համակարգչային գրաֆիկա, Համակարգչային և ռեֆերատային հնարքները թարգմանության մեջ, Կիրառական ծրագրային փաթեթ, Կոմբինատոր ալգորիթմներ, Համակարգչային տեխնիկայի կիրառությունը ուսումնական պրոցեսում, տնտեսամաթեմատիկական մոդելներ, Ֆիզ. պրոցես. և գիտ. մոդելավորում և ավտոմատացում, Ինֆորմացիոն համակարգեր, Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տնտեսագիտության մեջ, Տեխնիկական տեխնոլոգիաները հետազոտության ոլորտում, Կիրառական խնդիրների լուծումը համակարգչով, Երկրաինֆորմացիոն համակարգեր, Մաթ.տրամաբանություն և ալգորիթմների տեսություն, Կիրառական ծրագրային փաթեթներ, Համակարգչային էքսպերիմենտ  ֆիզիկայում, Գեոինֆորմատիկա, Ծրագրային համակարգերի թեստավորում և որակավորում, Ուսուցման կազմակերպման և արդյունքների գնահատման ժամանակակից էլեկտրոնային մեթոդներ և միջոցներ, Գործառույթներիտեսության հատուկ գլուխներ, Մասնագիտության արդի հիմնախնդիրները, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ: 

Ամբիոնի գիտական ուսումնասիրությունների հինական ոլորտներն են` տարբեր թեմատիկ և առարկայական ուղղվածությամբ ավտոմատացված ուսուցողական համակարգերի մշակում, տարբեր կենսաբանական, ֆիզիկական, քիմիական և տնտեսագիտական պրոցեսների մաթեմատիկական և քոմփյութերային մոդելավորում, օպտիմիզացիոն մեթոդների մշակում, դիֆերենցիալ հավասարումների և վարիացիոն խնդիրների լուծման մոտավոր մեթոդների և օպտիմիզացիոն պրոցեսների համակարգչային մոդելավորում և նրանց արդյունավետության վերաբերյալ համեմատական գնահատականների ստացում, 1-հաշվում անշարժ կետի կոմբինատորի ուսումնասիրություն և համապատասխան ալգորիթմների մշակում և համեմատական գնահատականների ստացում` համակարգչային մոդելավորմամբ, միգրացիոն գործընթացների մաթեմատիկական մոդելավորում, հասարակագիտական հետազոտությունների իրականացում և ավտոմատացված մոնիտորինգի մշակում:

Ամբիոնի դասախոսները հրատարակել են 1 մենագրություն, 1 գյուտ, 2 մեթոդական ձեռնարկ, 11 ուսումնական ձեռնարկ, 271 հոդված:

Back to top