поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԲՋԱՀՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԱՄԲԻՈՆ

ՎՊՀ-ի հայոց լեզվի ամբիոնը կազմավորվել է 1969թ.: 47 տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են`

1.        Հովհաննես Ադամյան (բ.գ.թ., դոցենտ) – 1969-1970թթ., 1974-1981թթ.,

2.        Հակոբ Մխիթարյան (բ.գ.թ., դոցենտ) – 1970-1974թթ.,

3.        Ելենա Վարդանյան (բ.գ.թ., դոցենտ) – 1982-1986թթ.,

4.        Տիգրան Ավետիսյան (բ.գ.դ., պրոֆեսոր) – 1987-2011թթ.,

5.        Հասմիկ Հարությունյան (բ.գ.թ., դոցենտ) - 2011թ-ից մինչև այժմ:

Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են հանրահայտ լեզվաբաններ Գևորգ Ջահուկյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Սերգեյ Աբրահամյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Լևոն Խաչերյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Վարագ Առաքլյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Էդվարդ Մկրտչյանը (բ.գ.թ., դոցենտ):

Ամբիոնը հետազոտական աշխատանքներ է իրականացնում հայերենագիտության հետևյալ բնագավառներում` ժամանակակից հայոց լեզու, գրաբար, ոճաբանություն, անվանագիտություն, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, հայոց լեզվի պատմություն:

Ամբիոնը կազմակերպել է մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովներ, այդ թվում՝ հանրապետական գիտաժողով՝ նվիրված պրոֆեսոր Տ.Ավետիսյանի ծննդյան 60-ամյակին («Գիտական նյութերի ժողովածու` նվիրված պրոֆեսոր Տ.Ավետիսյանի ծննդյան 60-ամյակին», Վանաձոր-Երևան, 2001), հանրապետական գիտաժողով` նվիրված ՎՊՀ-ի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ.Բ.Ջահուկյանի անվան հայոց լեզվի ամբիոնի հիմնադրման  35-ամյակին («Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու», Երևան – Վանաձոր, 2005), միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին, հանրապետական գիտաժողով՝ նվիրված պորֆեսոր Գ. Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին («Գիտական նյութերի ժողովածու` նվիրված պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի ծննդյան 60-ամյակին», Վանաձոր, 2013) և միջազգային գիտաժողով՝ նվիրված Մ.Աբեղյանի ծննդյան 150 – ամյակին («Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150 - ամյակին», Երևան, 2015):

Ամբիոնի դասախոսները մասնակցել են տասնյակ միջազգային գիտաժողովների, շուրջ 400 հոդվածների և բազմաթիվ մենագրությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ են. Տ.Մ.Ավետիսյան, Հայկական ազգանուն, Ե., 1981: Տ.Մ.Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2000 (արժանացել է 2001թ. նախագահական մրցանակին): Գ.Կ.Խաչատրյան, Գրաբարի շարահյուսական ձեռնարկ (ձեռագրի իրավունքով), Կիրովական, 1989: Գ.Կ.Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վ., 1994: Գ.Կ.Խաչատրյան, Գրաբարի վերլուծական բայերը, Ե., 2000: Գ.Կ.Խաչատրյան, Գրաբարի միակազմ նախադասությունները, Ե., 2002: Գ.Կ.Խաչատրյան, Գր. Նարեկացի, Նիկիական հանգանակ («Ողբերգության մատյան», գլուխ ՀԵ), Ե., 2003: Գ.Կ.Խաչատրյան, Վ.Ա.Եղիազարյան, Սեբեոս. պատմություն (արևելահայ թարգմանությունը և ծանոթագրությունները): Գ.Կ.Խաչատրյան, Սեբեոս. պատմություն (համաբարբառ): Գ.Կ.Խաչատրյան, Հայերենագիտական աշխատասիրություններ, Ե., 2008, Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին, «Ոսկան Երևանցի», Ե., 2011, Հայրենների ոճագիտական և կառուցվածքային ուսումնասիրություններ, Ե., 2013, Գրաբար (տեսական և գործնական պարապմունքների նյութեր), Ե., 2014, Պատմություն Խոտինի պատերազմի (Հովհաննես Կամենացի), Ե., 2015: Թ.Ս.Շահվերդյան, Գրաբարի դերբայները. ձևաբանություն և շարահյուսություն, Ե., 2001: Թ.Ս.Շահվերդյան, Գրաբարի շարահյուսական ոճաբանություն, Ե., 2007, Ոճագիտություն, ուսումնական ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար, Ե., Լուսակն, 2010: Խ.Ա.Աղաջանյան, Ակնարկներ խոսքի զարգացման մեթոդիկայի (հատուկ դասընթաց մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ֆակուլտետի հեռակա և առկա բաժինների ուսանողների համար), Կ. 1987: Խ.Ա.Աղաջանյան, Հայոց լեզվի մեթոդիկայի դասավանդումը մանկավարժության ֆակուլտետում, Ե., 1987: Խ.Ա.Աղաջանյան, Զ.Խ.Աղաջանյան, Հայերենի հականիշների համառոտ բառարան, Կ., 1988: Ե.Հ.Վարդանյան, Երկրորդական նախադասությունների բնույթի որոշման մի քանի մեթոդներ, Կ., 1985: Ռ.Ռ.Գևորգյան, Հայոց կեղծանունների, ծածկանունների բառարան, Ե., 2001: Ա.Մ.Սանթոյան, Արդի հայերենի կետադրության համակարգը, Ե., 2004: Մ.Գ.Սանթոյան, Ա.Մ.Սանթոյան, Գրականագիտական բառարան, 2005: Ա.Ժ.Պողոսյան, Հայոց լեզվի դարձվածաբանություն (գործնական աշխատանքների ձեռնարկ), Վ., 2004, Հրանտ Մաթևոսյան. Ծառերը. Համաբարբառ, Վ., 2009: Հ.Պ.Հարությունյան, «Հայոց լեզվի տեսություն» դասընթացի դասախոսությունների նյութեր: Ա. Ռ. Ավագիմյան, Խոսքի մասերի դասանշային կապակցելիություն, Ե., 2014: Հ. Ա. Մելքոնյան, Տիպաբանություն. հայերենի տիպաբանության հարցեր, Վ., 2014, Դ.Վ.Գյուլզատյան, Գրական արևելահայերենի արտահայտաբանություն, Ե., 2015: 

Ամբիոնում գիտամանկավարժական կադրերի սերնդափոխությունը միշտ սահուն է ընթացել և այդ գործընթացում մշտապես կարևորվել է ամբիոնը երիտասարդ, բանիմաց և հմուտ կադրերով ապահովելու հարցը: Այսօր ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի 77 տոկոսը ՎՊՀ-ի շրջանավարտներ են, որոնք բոլորն ունեն գիտական աստիճաններ: ՎՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն է ավարտել նաև հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Գուրգեն Խաչատրյանը: ՎՊՀ-ի շրջանավարտներ են նաև Հասմիկ Պավելի Հարությունյանը՝ բ.գ.թ, դոցենտ, հայոց լեզվի ամբիոնի վարիչ,  Ալբերտ Ժորժի Պողոսյանը ՝ բ.գ.թ, դոցենտ, բանասիրական ֆակուլտետի դեկան, Արեն Մելսի Սանթոյանը՝ բ.գ.թ., դոցենտ, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, Անուշ Ռուդիկի Եդոյանը՝ մ.գ.թ., դոցենտ, թիվ 19 դպրոցի տնօրեն, Նարա Սերոյի Անտոնյանը՝ բ.գ.թ., Լիլիթ Հովիկի Պետրոսյանը՝  բ.գ.թ., Հեղինե Ազատի Մելքոնյանը ՝ բ.գ.թ., դոցենտ:

Այսօր ամբիոնում աշխատում են բանասիրական գիտությունների երկու դոկտորներ՝ Գ.Խաչատրյանը և Թ. Շահվերդյանը:

Ամբիոնը ամեն տարի գարնանը կազմակերպում է մարզային օլիմպիադա հայոց լեզվից, որին ակտիվորեն մասնակցում են քաղաքի և մարզի տարբեր դպրոցների աշակերտներ: Նրանցից լավագույնները խրախուսվում են պատվոգրերով և նվերներով: Ամբիոնում ավանդաբար նշվում է նաև մայրենիին նվիրված միջազգային օրը, որին ակտիվորեն մասնակցում են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները: Ամբիոնը նախանձախնդիր է տարիների վաստակ և փորձ ունեցող դասախոսների աշխատանքը գնահատելու հարցում, ինչի վկայությունն են նրանց հոբելյաններին նվիրված հանդիսավոր ցերեկույթները, որոնք ամփոփվում են գիտաժողովներով կամ գիտական սեմինարներով:

Հայոց լեզվի ամբիոնի դասախոսների կազմը և որակական տվյալները (գիտական աստիճան և կոչում) 2016 թ.

Ազգանուն, Անուն

Զբաղեցրած պաշտոն

Գիտ. կոչում           

Գիտ.աստ.

 

Հարությունյան Հասմիկ Պավելի  

հայոց լեզվի ամբիոնի վարիչ

դոցենտ

բ.գ.թ. 

Խաչատրյան Գուրգեն Կիպրոնի

 

պրոֆեսոր

դոկտոր

Շահվերդյան ԹԵրեզա Սարգսի

մանկ. ֆակ.-ի դեկան

պրոֆեսոր

դոկտոր

Պողոսյան Ալբերտ Ժորժի

բան. ֆակ.-ի դեկան

դոցենտ

բ.գ.թ.

Սանթոյան Արեն Մելսի

գիտ.և միջազգ. կապերի գծով պրոռեկտոր

դոցենտ

բ.գ.թ.

Գյուլզատյան Դավիթ Վազգենի    

դոցենտ

դոցենտ

բ.գ.թ.

Եդոյան Անուշ Ռուդիկի

դոցենտ

դոցենտ

մ.գ.թ.

Ղուկասյան Շողիկ Ռոբերտի        

դոցենտ

դոցենտ

բ.գ.թ.

Մակարյան Ալվարդ Հակոբի

դոցենտ

դոցենտ

մ.գ.թ.

Անտոնյան Նարա Սերոյի  

ասիստենտ

 

բ.գ.թ.

Բարխուդարյան Հասմիկ Վոլոդյայի

դասախոս  

 

բ.գ.թ.

Պետրոսյան Լիլիթ Հովիկի 

դասախոս     

 

բ.գ.թ.

Մելքոնյան Հեղինե  Ազատի

դասախոս     

 դոցենտ

բ.գ.թ.

Back to top