поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ի գրականության ամբիոնը կազմավորվել է 1969թ.: 45 տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են`

  1. Դմիտրի Նազարյան (բ.գ.թ., դոցենտ), 1969 թ.
  2. Անուշավան Մակարյան (բ.գ.դ., պրոֆ.), 1969-1974 թթ.
  3. Ռաֆայել Հարությունյան (բ.գ.թ., դոցենտ, ամբիոնի վարիչի պաշտոնակատար), 1974 թ.
  4. Մելս Սանթոյան (բ.գ.թ., դոցենտ), 1974-1975 թթ.
  5. Վազգեն Գասպարյան, (բ.գ.թ., դոցենտ), 1976-1988 թթ.
  6. Մելս Սանթոյան (բ.գ.դ., պրոֆեսոր), 1988-2013 թթ.
  7. Վալերի Փիլոյան (բ.գ.թ., դոցենտ), 2013 թ. սեպտեմբերից:

Գրականության ամբիոնը սպասարկում է բոլոր ֆակուլտետներին` առկա և հեռակա բաժիններում: Ամբիոնում այսօր դասավանդվում են 80-ից ավելի առարկաներ, այդ թվում` Գրականագիտության հիմունքներ, Հայ. ժող. բանահյուսություն, Հայ գրականության պատմություն, Արտասահմանյան գրականության պատմություն, Արդի ռուս գրականություն, Ռուս ժող. բանահյուսություն, Ռուս գրականության պատմություն, Ռուս քննադատական մտքի պատմություն, Ռուս արտագաղթի գրականություն, Զանգվածային հաղորդակցության ներածություն, Լրագրության հիմունքներ, ԶԼՄ-ների պատմություն, Լրագրություն, Լրագրողական էթիկա, Հեռուստալրագրություն, Ռադիոլրագրություն, Անգլիայի գրականության պատմություն, Գեղարվեստական երկի վերլուծություն, Արդի հայ գրականություն, Հայ քննադատական մտքի պատմություն, Սփյուռքահայ գրականություն, Մերձավոր արտասահմանի գրականություն, Ժամանակակից գրականագիտական ուղղություններ, Արդի գեղարվեստական գրականության զարգացման միտումները, Ավանդություն և նորարարություն, Հայաստանը ռուս գրականության մեջ, Ժողովրդական ստեղծագործության պատմություն և տեսություն, Ժողովրդական ստեղծագործության գործի կազմակերպում և ղեկավարում և այլ առարկաներ:

Այժմ ամբիոնն ունի 20 դասախոս, այդ թվում` 3 գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, բանասիրական գիտությունների 9 թեկնածուներ: Ամբիոնի աշխատակիցներից 3-ը հայցորդներ են:

Ամբիոնում տարբեր տարիների աշխատել են Անուշավան Մակարյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Աբել Շիրինյանը (բ.գ.թ., դոցենտ), Ռաֆայել Հարությունյանը (բ.գ.թ., դոցենտ), Դմիտրի Նազարյանը (բ.գ.թ., դոցենտ), Վազգեն Գասպարյանը (բ.գ.թ., դոցենտ), Վահրամ Մակարյանը (բ.գ.թ., դոցենտ), Շավարշ Մուղնեցյանը (բ.գ.թ., դոցենտ), Մարգարիտա Ասլանյանը (բ.գ.թ., դոցենտ), Վերա Ամիրխանյանը (բ.գ.թ., դոցենտ), Ռուզաննա Թումանյանը (բ.գ.թ., դոցենտ), Ռաիսա Պողոսյանը (բ.գ.թ., դոցենտ), Դավիթ Գասպարյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Ան. Զաքարյանը (բ.գ.դ., պրոֆեսոր), Ա. Պետրոսյանը (բ.գ.դ.), բանաստեղծներ Դավիթ Հովհաննեսը, Հրաչյա Սարուխանը։ Ամբիոնում աշխատում են մեկ ասպիրանտ (Լ. Սահակյան) և երեք հայցորդներ (Դ. Խանաղյան, Ք. Ղազարյան, Ս. Զաքարյան):

Ամբիոնը    հետազոտական    աշխատանքներ     է     իրականացնում    գրականագիտության, հայ, ռուս և արտասահմանյան գրականության պատմության, հայ գրականության դասավանդման մեթոդիկայի բնագավառներում։ Ամբիոնի դասախոսները շուրջ 600 հոդվածների  և բազմաթիվ մենագրությունների ու ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ են։ Այդ ժողովածուներից են.

Մ. Գ. Սանթոյան, Ու կպարեն միշտ, Կիրովական, 1978: Վ. Կ. Գասպարյան, Բնությունը և գրողը, Ե., 1983:  Շ. Մ. Մուղնեցյան, Նահանջի ահազանգը, Ե., 1984:  Վ. Ամիրխանյան, Ստեփան Զո֊րյանի փոքրածավալ արձակը, Ե., 1985: Մ. Գ. Աանթոյան, Յոթանասուն գարուն, գուսան Զաքարյան, Կիրովական, 1992: Մ. Գ. Սանթոյան, Էպիկական կերպարի ստեղծման չափումները, Վ., 1994 (երկրորդ հրատ.՝ Ե., 2006): Մ. Գ. Սանթոյան, Համզաչիման, Վ.,1997: Մ. Գ. Սանթոյան, Խորեն ավագ քահանա Խանզադյան. հուշեր և տպագրություններ, Ե., 1998:  Մ. Գ. Սանթոյան, Չարենցը և գրական սխեմատիզմը, Ե., 1998:  Մ. Ն. Ասլանյան, Հայ-անգլիական գրական կապերը 18-րդ  դարում,  Ե., 1998:  Մ. Գ. Սանթոյան, Տաղի մոգերից մեկը, Ե., 2000:   Մ. Գ. Սանթոյան, Հավատքի կանթեղներ, Ս. Էջմիածին, 2000: Հ.Հ.Այվազյան, եղեռնի արձագանքները և զորավար Անդրանիկի կերպարը, Ե., 2000:  Վ. Ա. Եղիազարյան, Հովհաննես Թլկուրանցու կյանքը և ստեղծագործությունը, Ե., 2001: Մխիթար Անեցի, Հանդիսարանների աշխարհաբար մատյան, թարգմանությունը գրաբար բնագրից և ծանոթագրությունները` Վ. Եղիազարյանի, Ե., 2001: Ռ. Ս. Թումանյան, Մ. Գ. Սանթոյան, Հովհաննես Թումանյան. պոետիկայի հարցեր, Ե., 2002: Գ. Մ. Մալումյան, Պ. Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը (ռուս.), Նովոսիբիրսկ, 2002: Մ. Գ. Սանթոյան, Սերնդի հոգևոր հացը, Ե., 2003: Վ. Ա. Եղիազարյան, Բանասիրական որոնումներ, (գիտական հոդվածների ժողովածու), Ե., 2003:  Վ. Ա. Եղիազարյան, Աստվածային մարդը, մեծ բանասերը, Վ., 2004: Հովհաննես Թլկուրանցի. Տաղեր և գանձեր, աշխ. Վ. Եղիազարյանի, Վ., 2004: Սեբեոս, Պատմություն, արևելահայերեն թարգմանություն, առաջաբանը և ծանոթագրությունները` Գ. Կ. Խաչատրյանիև Վ. Ա. Եղիազարյանի, Ե., 2005: Հ. Հ. Այվազյան, Խղճի փիլիսոփայությունը և գրականությունը, Ե., 2005: Մ. Գ.    Սանթոյան,    Ա.    Մ.,    Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., 2006: Մ. Գ. Սանթոյան, Գրական առեղծվածներ, Ե., 2006: Գ. Մ. Մալումյան, Ձեռագրերը չեն այրվում, Վ., 2006: Ա. Ն. Սարուխանյան, Հովհաննես Թումանյանը և հայոց հնախոսությունը, Վ., 2006: Վ. Ա. Փիլոյան, 20-րդ դարասկզբի գեղարվեստական մտածողությունը և Լևոն Շանթի ստեղծագործությունը, Ե.։ 2007: Վ. Ա. Եղիազարյան, Հայրեններ, ուսումնասիրություն, Ե., 2007: Լ.Ս. Անտոնյան, Ուրվագիծ 20-րղ դարասկզբի գրական երկու ուղղությունների տիպաբանության, Վ., 2007։ Մ. Գ. Սանթոյան, Պոեզիայի ուղեծրում, Ե., 2008: Վ. Ա. Փիլոյան, Ժամանակի ձայները, Ե., 2008: Մ. Գ. Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., 2009: Հ. Հ.ԱյվազյանԳրականության կենսահաստատ ուժը, Ե., 2010: Գ. Մ. Մալամյան, Թարգմանություն, տեսություն և գործընթաց, Վ., 2010: Գրիգոր Ակներցի, Պատմություն նետաձիգների ազգի մասին /արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վ. Ա. Եղիազարյանի և Գ. Կ. Խաչատրյանի/, Ե., 2011։ Վ. Ա. Եղիազարյան, Ակնարկներ հայոց նախամաշտոցյան գրականության, Ե., 2011:  Վ. Ա. Փիլոյան, Ժամանակ և գրականություն, Ե., 2012: Ա. Հ. Շահինյան, Հայ մւսնկագրության   մի  քանի   հարցեր,   Վ.,   2012։   Մ.   Գ.   Սանթոյան,   Գուսան   Զաքարյան,   Ե., 2013:   Հ.   Բաբուռյան, Գրականությունը համացանցում, Վ., 2014: Տ. Դանիելյան, Ռադիոյի արդի փուլի զարգացման օրինաչափությունները Հայաստանի Հանրապետությունում, Վ., 2014: Տ. Դանիելյան, Զանգվածային հաղորդակցության ներածություն, Վ. 2014: Վ. Եղիազարյան, Հայ հին գրականության պատմություն, Ե., 2014: Ղեբուբնա Եդեսացի, Աբգար թագավորի թուղթը ուղղված Քրիստոսին, և Սուրբ Թւսդեոս առաքյալի քարոզները /արևելահայերեն թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Վ. Ա. Եղիազարյանի/ Ե., 2014: Ս.Գ. Զաքարյան, Բ.Լ. Պաստեռնակը և հայ գրականությունը /ռուսերեն/, Վանաձոր, 2014թ. և այլն:

Գրականության ամբիոնի վարիչ` բ.գ.թ., դոցենտ Փիլոյան Վալերի Ալբերտի

Back to top