поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ամբիոնը կազմավորվել է Կիրովականում մանկավարժական ինստիտուտի ձևավորման հետ միասին` 1969 թվականին:

Ամբիոնում աշխատում են 17 աշխատակիցներ, այդ թվում գիտություների դոկտոր` 1,  դոցենտներ` 8,  դասախոսներ` 4  և 4 լաբորանտ, որոնց մեծ մասը սովորել են, գիտական թեզեր պաշտպանել և որակավորման բարձրացման դասընթացներ անցել Երևանի և ՍՍՀՄ առաջնակարգ այլ բուհերում, գիտահետազոտական կենտրոններում:

Ամբիոնի կողմից դասավանդվում են ընդհանուր և տեսական ֆիզիկայի ընդհանուր, հատուկ և մասնագիտական դասընթացներ`շուրջ 20 տարբեր առարկաներ, սեմինարներ, լաբորատոր պրակտիկումներ:

Ամբիոնի կողմից սպասարկվող ֆիզիկայի ուսումնամեթոդական և հատուկ գիտահետազոտական կոմպլեքս լաբորիատորիաներում ուսումնական ծրագրային պարապունքներ, փորձեր և փորձարարական հետազոտություններ են կատարվում ամբիոնի դասախոսների և հատկապես ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ կողմից: Գիտական ուսումնասիրությունների հիմնական բնագավառներն են պինդ բյուրեղային մարմնի և պլազմայի ու լազերային ֆիզիկան:

Ամբիոնի դասախոսների կողմից գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում պինդ մարմինների ֆիզիկա-քիմիական հատկությունների ուսումնասիրման, նյութի կառուցվածքի օպտիկական և ռադիոսպեկտրալ հետազոտությունների, պլազմայի և լազերային ֆիզիկայի բնագավառներում: Ստացված արդյունքների վերաբերյալ տարբեր տարիների միութենական և հանրապետական գիտական ամսագրերում, ժողովածուներում տպագրվել են ավելի քան 216 հոդվածներ, գիտական զեկուցումների թեզիսներ, իսկ ամբիոնում կատարվող ուսումնամեթոդական աշխատանքների վերաբերյալ` 10 մեթոդական ձեռնարկներ, ցուցումներ:

Ամբիոնի կողմից տարբեր տարիների կազմակերպված գիտական սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցել են և գիտական զեկուցումներով հանդես եկել ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ ֆիզմաթ գիտություների դոկտոր, պրոֆեսոր Մ. Վոլկենշտեյնը,Վ. Ցվետկովը, Ս. Ֆրենկելը և ուրիշներ:

 

Ֆիզիկայի ամբիոնի վարիչ` Սմբատ Փարսադանյան

26.01.2015թ.

Ծրագրային փաթեթներ

Back to top