поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Ֆիզդաստիարակություն» առարկան համալսարանում դասավանդվել է 1969թ -ից մանկավարժության ամբիոնում:

Ֆիզդաստիարակության ամբիոնը ստեղծվել  է  1970-1973 թթ.-ին, ամբիոնի  վարիչի պաշտոնակատար է աշխատել Ս. Խ. Բաղդասարյանը:

Ամբիոնի վարիչներ են աշխատել`

  1. ՀՀ եռակի վաստակավոր (ուսուցիչ, մարզիչ, գործիչ) պրոֆեսոր Լ.Գ. Պետրոսյանը`1973-1987թթ.: 
    2. Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վ. Վ. Թաթյանը` 1987 – 2000թթ.: 

Ամբիոնում տարբեր տարիներ աշխատել են փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լ. Ջիլավյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Պ. Պետրոսյանը, Մ.Մալումյանը, Հ. Մկրտչյանը, Վ. Բարիսովը, Ժ. Սիչովան, Ռ. Բարսեղյանը, Ե. Մուրադյանը, Ա. Մամունցը, Լ. Պողոսյանը, Վ. Գասպարյանը, Մ. Հակոբյանը, Կ. Գասպարյանը, Ա. Մարտիրոսյանը, Ն. Ավագյանը, Ա. Թովմասյանը, դոցենտ՝ Վ. Հարությունյանը: Ժամավարձով` շուրջ 20 դասախոսներ (Ա. Նասիլյանը, Ա. Չատինյանը, Ս. Ամիրբեկյանը, Գ. Երիցյանը, Հ. Մուրադյանը, Վ. Ղամբարյանը, Գ. Ներսեսյանը) Ս. Մովսիսյանը, Ս. Նաբիևա, Մ. Ջուլհակյանը, Ա. Մարուքյանը, Կ. Բարսեղյանը, Հ. Դոլմազյանը, Լ. Մարտիրոսյանը, Ա. Սիչովան, Ա. Գևորգյանը, Վ. Վեքիլյանը, Ա. Արդարյանը, Ա. Ղամբարյանը, Ա. Գրիգորյանը, Ս. Բաղրամյանը, Ա. Թովմասյանը,Ա. Մարտիրոսյանը, Ա. Ավետիսյանը, Ա. Ամիրխանյանը, Մ. Ստեփանյանը, Կ. Գևորգյանը, Ա. Աղաբեկյանը, Ն. Ներկարարյանը, Կ. Հակոբյանը, Գ. Մացակյանը, Լ. Գրիգորյանը Ա. Վալյաև:

2001թամբիոնը տրոհվել է երկու մասի`

  1. Ընդհանուր ֆիզդաստիարակության համաբուհական ամբիոնորը սպասարկում էՎՊՀ բոլոր ֆակուլտետներին:

Մ.Գ.Դ., պրոֆեսոր՝  միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վ. Հ. Ղարագյոզյանը:

  1. Ֆիզդաստիարակությանտեսության և մեթոդիկայի ամբիոնորը սպասարկում  է   համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի  «Ֆիզիկական կուլտուրա  և      սպորտ»  բաժնին  ամբիոնի վարիչ`  միջազգային բարձրագույն կարգի  մրցավարՀՀ  ֆիզկուլտուրայի սպորտի վաստակավոր  մարզիչԽՍՀՄ  սպորտի  վարպետ,  դոցենտ  ԶԽ.Էվոյանը՝  2001 թ.-ից մինչև 2014թ.:

2011 - 2012 ուսումնական տարում ընդհանուր ֆիզդաստիարակության ամբիոնին է միացել արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ամբիոնը, որտեղ քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր առարկան դասավանդում են 2 դասախոսներ (մայոր - Ն. Ավագյան, գնդապետ՝ Ս. Ամիրբեկյան) ՎՊՀ-ի բոլոր ֆակուլտետներում, որոնք բազմամյա աշխատանքի փորձ ունեցող, կայացած մասնագետներ են:

2014 - ուստարում ՖԴ և ԱԻՀ ամբիոնին է միացել ՖԴՏՄ ամբիոնը և մինչև 2017թ.:

Ամբիոնի վարիչ՝  է  աշխատել.

Միջազգային  բարձրագույն  կարգի  մրցավար,  ՀՀ  ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մ.գ.դ., պրոֆեսոր՝  Վ. Հ. Ղարագյոզյանը: 

Իսկ  2017թ. -ից   ամբիոնի  վարիչ  է  աշխատում ՝  Միջազգային  բարձրագույն կարգի  մրցավարՀՀ  սպորտի վաստակավոր  մարզիչԽՍՀՄ  սպորտի  վարպետ,  դոցենտ՝  ԶԽ.Էվոյանը: 

 Այժմ  ՖԴ ևԱԻՀ ամբիոնում աշխատում  են  11,դասախոսներ, 7 ժ/վճ. դասախոսներ, և 1 լաբորանտ,  այդ   թվում   ՀՀ   վաստակավոր   մարզիչներ,  սպորտի  վարպետներ, գիտական կոչումներ և աստիճաններ ունեցող դասախոսներ:
1 - պրոֆեսոր`  Վ. Հ. Ղարագյոզյան  (մ.գ.դ.)
5 - դոցենտներ`  Զ. Էվոյան,  Ռ. Նասիլյան,  Գ. Շահվերդյան,  Ս. Բարսեղյան,   Հ. Սարգսյան
4 - ասիստենտ`   Ն. Ավագյան,  Ս. Խլղաթյան, Ա. Բարսեղյան   /մ.գ.թ./ և  Վ. Նազարյան  /մ.գ.թ., դոցենտ/  
8 -դասախոս`  Մ.  Նուրիջանյան, Գ. Մարտիրոսյան, Լ. Հովհաննիսյան, Մ. Մկրտչյան, Մ. Սիրադեղյան, Կ. Տոնոյան,   Գ. Ներսեսյան, և Վ. Ազարյանը: 
Դասախոսներից  ՎՊՀԻ  շրջանավարտներ  են՝  Գ.  Մարտիրոսյանը, Լ.  ՀովհաննիսյանըԱԲարսեղյանըՎ.ՆազարյանըՄՄկրտչյանըՆԱվագյանըՀՍարգսյանը, և Վ. Ազարյանը: 

ՖԴ և ԱԻՀ  ամբիոնում  դասավանդվում  է  շուրջ  30-ից ավել առարկա` ֆիզդաստիարակություն, քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, օլիմպիական կրթության համակարգ /օլիմպիական շարժում/, ֆիզդաստ. և սպ. պատմություն, մարզական խաղեր և դաս. մեթոդիկա /վ/բոլ, բ/բոլ, հ/բոլ, ֆ/բոլ/, ֆիզդաստիարակության կազմակերպում /կառավարում/, ձեռնամարտ և սպորտային ըմբշամարտ, լող և դաս. մեթոդիկա, դահուկային. պատրաստականություն, տուրիզմ, մարզական կառույցներ, հրաձգային սպորտ և դաս. մեթոդիկա, առողջ ապրելակերպ, ադապտիվ ֆիզկուլտուրա, ռազմամրցակցային խաղեր,  ԸՖՊ, կիրառական ֆիզիկական դաստիարակություն, շարժական խաղեր, հրաձգային սպորտ  և  դասավանդման մեթոդիկա,աթլետիկա և դաս. մեթոդիկա, մարմնամարզություն և դասավանդման մեթոդիկա,     ուժային     պատրաստություն,  սպորտային մարզման հիմունքներ, ռիթմիկ մարմնամարզություն, ընտրովի դասընթաց  /ֆուտզալ/,  շախմատի  դասավանդումը դպրոցում,  և  հանրակրթական  տարբեր  առարկաներ:

Ամբիոնը սպասարկում  է  համալսարանի  բոլոր  ֆակուլտետներին, որտեղ  զգալի աշխատանքներ են տարվում քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերին, ֆիզդստ.,  տեսությանը  և  մեթոդիկային  և մարզաձևերի դասավանդման դրվածքը բարելավելու ուղղությամբ: Բուհի տարածքում կառուցվել է բացօթյա սպորտհամալիր, որտեղ անց են կացվում մինի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և հանդբոլի մրցումներ:

Կառուցվել է մինի սպորտդահլիճներ շոգեբաղնիքով, մարզասարքերով և բիլիարդի սեղանով, որոնց կառուցմանն իրենց ակտիվ մասնակցությունն են ապահովել ՖԴ երկու ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմերը:

2006թ. ռեկտոր բ.գ.դ., պրոֆեսոր՝ Գ. Խաչատրյանի և Զ. Էվոյանի նախաձեռնությամբ կառուցվեց հրաձգարանը, որը սպասարկում է ողջ ՎՊՀ-ի ուսանողներին և աշխատակիցներին:

Ամբիոնի դասախոսները մասնակցել են տարբեր գիտական կոնֆերանսների և սեմինարների, նրանց կողմից տարբեր ամսագրերում տպագրվել են մի շարք գիտական հոդվածներ:

Բացվել է ԱԻՀ կաբինետորը  հագեցվել  է գույքովգրականությամբտեղադրվել է հեռուստացույց  DVD- ովձեռք են բերվել համապատասխան թեմատիկ սկավառակներ:
Ստեղծվել է ֆիզդաստիարակության կաբինետ:


  
ՖԴ և ԱԻՀ ամբիոնի դասախոսների գիտական հրատարակված աշխատանքներն են.

Զ. Խ. Էվոյան  - 11 հոդված, 1 ուսումնա-մեթոդական ձեռնարկ: 

Վ. Հ. Ղարագյոզյան  - 27 մենագրություն, 2 ուսումնա  - մեթոդական  ձեռնարկ,  20 - հոդված, 1 ուս. ձեռնարկ:
Ռ
. Հ. Նասիլյան  - 2 մեթոդական ձեռնարկ, 6 - հոդված:
Գ. Գ. Շահվերդյան  - 1 մեթոդական ուղեցույց, 1 ուս. մեթոդ. ձեռն., 32 հոդված
Ա. Ա. Բարսեղյան  - 1 մեթոդական ուղեցույց, 10 հոդված, 1 մեթոդական ձեռնարկ:
Ս. Ա. Խլղաթյան  - 1 մեթոդական աշխատանք, 3 հոդված, 1 ձեռնարկ /ձեռագիր/:
Վ. Ռ. Նազարյան  - 2 մեթոդական ձեռնարկ, 10 հոդված:
Ն. Շ. Ավագյան - 2 ուս.մեթոդ. ձեռն., 1 դասախ. նյութեր ձեռն., 1 հոդվ., 1մեթոդական մշակում  /ձեռագիր/:
Ս. Վ. Բարսեղյան - 4 հոդված:
Գ
. Գ. Մարտիրոսյան - 1 մեթոդական ձեռնարկ /ձեռագիր/ , 1 հոդված:
Մ. Ռ. Մկրտչյան - 4 հոդված
Լ. Ս.Հովհաննիսյան - 1 հոդված, 1 մեթոդական ցուցում /ձեռագիր/:
Մ. Վ. Նուրիջանյան - 13 հոդված, 2 - /ձեռագիր/:
Հ. Է. Սարգսյան - 11 հոդված, 1 ուսումնական ձեռնարկ, 1 մեթոդական աշխատանք:

Աշխատանքները վերաբերում են միջազգային օլիմպիական շարժմանը, ՄՕԿ-ի գործունեությանը, անտիկ և ժամանակակից օլիմպիական խաղերին և հայորդիների մասնակցությանը, համաշխարհային ծանրամարտի պատմությանը և ռեկորդներին, ֆիզիկական կուլտուրայի պատմությանը, երեխաների ֆիզդաստիարակության տեսությանը և մեթոդիկային, շարժախաղերի ուսուցման մեթոդիկային, աթլետիկային, սպորտային ըմբշամարտության կազմակերպմանը և մարտավարությանը, հատուկ բժշկական խմբերի ուսանողների ֆիզդաստիարակությանը, շարժման ռիթմի ազդեցությանը, հանդբոլի սպորտային մարզումների կատարելագործմանը, վոլեյբոլի բասկետբոլի և ֆուտբոլի տեխնիկային, ուսանողների ֆիզիկական ակտիվությանը և դիմացկունությանը, դահուկային ու լեռնադահուկային սպորտի տեսությանը և դիմացկունությանը, ճկունության որակների զարգացմանը, բնական և էկոլոգիական աղետներին, տեխնածին վթարներին, վնասվածքների կանխարգելման, ծանրաբեռնվածության չափավորման, ուսուցման մեթոդների, մարզիչի դերի, դիագնոստիկայի մեթոդների, սամբո ըմբշամարտի, դպրոցականների օլիմպիական դաստիարակությանը, մարմնամարզական կիրառական վարժությունների մեթոդիկային ևն: Կազմակերպվում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ:

Ասիստենտներ՝ ՎՆազարյանը /2013 թ./ և ԱԲարսեղյանը /2014 թ./, 

պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ և աշխատում են դոկտորական  ատենա խոսության վրա
Համալսարանի շրջանավարտներից համաշխարհային ճանաչում ունեն օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Ստեփան Սարգսյանը (ազատ ոճի ըմբշամարտ), աշխարհի հնգակի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Ղազարյանը (սամբո), ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների կրկնակի չեմպիոն, ՀՀ ՍՎՎ Սամսոն Խաչատրյանը (բռնցքամարտ), ՀՀ ՍՎՎ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը (բռնցքամարտ), աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն  և  աշխարհի   գավաթակիր       Հովիկ Մանուկյանը (սամբո): Պրոֆեսիոնալ բռնցքամարտի  աշխարհի  բացարձակ չեմպիոն է հռչակվել Վախթանգ Դարչինյանը: Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն աշխարհի գավաթակիր   (սամբո),  Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն: ՀՀ ՍՎՎ Տիգրան  Կիրակոսյանը:

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է Բախշի Սարոյանը (սամբո):

Այժմ երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է 3-րդ կուրսի ուսանող Սենիկ Սերոբյանը (հ/հ և ազատ ոճի ըմբշամարտ):

Շուրջ 60 մարզիկներ լրացրել են սպորտի վարպետի նորման:

Համալսարանի 11 մարզիկներ մասնակցել են օլիմպիական խաղերին:

Միջազգային բարձրագույն կարգի  մրցավարՀՀ  սպորտի վաստակավոր  մարզիչԽՍՀՄ  սպորտի  վարպետ,  դոցենտ՝ ԶԽ.Էվոյան:

 

     ՖԴ և ԱԻՀ  ԱՄԲԻՈՆԻ  ՎԱՐԻՉ՝                        Զ. ԷՎՈՅԱՆ

    23.02.2018Թ.

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2015-2018ԹԹ.

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Back to top