поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ամբիոնը կազմավորվել է 1997թ.: Այսօր ամբիոնում աշխատում է 21 դասախոս:

Ամբիոնում աշխատում են 2 ՌԴ, ՀՀ նկարիչների միության անդամ, 1 ԽՍՀՄ և ՀՀ կոմպոզիտորների միության անդամ, 9 դոցենտ, 2 ասպիրանտավարտ դասախոս, 2 հայցորդ:
Բնանկար, կոմպոզիցիա, նատյուրմորտ, դիմանկար ժանրերով անհատական և խմբակային ցուցահանդեսներ են կազմակերպվել Հայաստանում, նախկին միութենական հանրապետություններում և արտասահմանում: Ամբիոնի դասախոսների ստեղծագործություններից հնչել են հանրապետության և արտասահմանյան համերգային դահլիճներում, պահպանվում են թանգարաններում, ցուցասրահներում, գեղարվեստի ֆոնդերում, մասնավոր հավաքածուներում / տեղական և արտասահմանյան /: Յուրաքանչյուր տարի երաժշտության բաժնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կազմակերպվում են հաշվետու համերգներ ինչպես ինստիտուտում, այնպես էլ քաղաքային և մարզային միջոցառումների ժամանակ: Այսօր ՎՊՄԻ-ի տարբեր բաժինների ուսանողներից կազմվել է կամերային երգչախումբ:
Մանկավարժության ֆակուլտետի և ամբիոնի ջանքերով կերպարվեստի բաժնի ուսանողերի մասնակցությամբ կազմակերպվել են շուրջ 20 ուսանողական հաշվետու և թեմատիկ ցուցահանդեսներ, միջբուհական ցուցահանդեսներ, ցուցադրվել են թվով 800 աշխատանք, կազմակերպվել են հանրապետական մրցույթ - փառատոններ:

Ամբիոնը հրատարակել է 25 գիտական հոդված, 1 ուսումնական ձեռնարկ և 1 մենագրություն, կատարվել են երգերի մշակումներ երգչախմբի համար:

Back to top