Կայացավ ՀՀ 24-րդ «Ուսանողական մարզական խաղեր» մարզական միջոցառումը

Կայացավ ՀՀ 24-րդ «Ուսանողական մարզական խաղեր» մարզական միջոցառումը

ՀՀ 24-րդ «Ուսանողական մարզական խաղեր» մարզական միջոցառման շրջանակում հրաձգության առաջնությունում մասնակցություն են ունեցել հանրապետության 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Հրաձգության առաջնությանը մասնակցել է նաև Վանաձորի պետական համալսարանը՝ տղաների և աղջիկների թիմերով:  Թիմերի մարզիչը արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Զավեն Էվոյանն է:

Թիմային հաշվարկում ՎՊՀ-ի աղջիկների թիմը գրավել է  մրցանակային 3-րդ տեղը: ՎՊՀ աղջիկների թիմը ներկայացել է հետևյալ կազմով՝

Ատիկյան Սոնա – «Կերպարվեստ» 3-րդ կուրս,

Աթոյան Թեհմինե – «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» 1-ին կուրս,

Մարուքյան Սուսաննա- «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» 4-րդ կուրս:

Նշենք նաև, որ Վանաձորի պետական համալսարանի թիմը իր պատմության մեջ առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի «Հրաձգության» առաջնությունում զբաղեցրել է մրցանակային տեղ, ինչը պարտավորեցնող է, որ հաջորդ տարիներին ավելի լավ արդյունքներով հանդես գա թիմը:

Previous Article
Next Article