2023թ. մարտ-ապրիլ ամիսներին համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքների ամփոփում

2023թ. մարտ-ապրիլ ամիսներին համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքների ամփոփում

Ամփոփվել են 2023թ. Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաները: Օլիմպիադաներն անցկացվել են 13 առարկաներից՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն, երաժշտություն և կերպարվեստ:

Բնագիտական և հումանիտար հոսքերի վերջին երեք տարվա տվյալների արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ օլիմպիադայի մասնակիցների թիվը տարեցտարի աճում է: Աճում է նաև բնագիտական հոսքի առարկաների նկատմամբ հետաքրքրված մասնակիցների թիվը:

2023թ. անցկացված օլիմպիադաներին մասնակցել են 537 աշակերտներ, որից՝ 240-ը   11-րդ դասարանից, 297-ը՝ 12-րդ դասարանից:

Նախորդ տարիների հետ համեմատած՝ 2023թ. ընդլայնվել է նաև օլիմպիադաների մասնակիցների աշխարհագրությունը. մասնակցել են Լոռու մարզի 26 ավագ և միջնակարգ դպրոցների, ՎՊՀ վարժարանի 11-12-րդ դասարանների աշակերտները:

Ընդհանուր առմամբ առավել բարձր ցուցանիշներ գրանցվել են հումանիտար հոսքի առարկաներից, թեև առաջին կարգի դիպլոմների արժանացել են Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի աշակերտուհի Հասմիկ Մարտիրոսյանը՝ «Քիմիա» առարկայից և ՎՊՀ վարժարանի աշակերտուհի Վերոնիկա Գրիգորյանը՝ «Մաթեմատիկա» առարկայից: Օլիմպիադայի մասնակիցներից 28-ը արժանացել են երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների, 26-ը՝ շնորհակալագրերի:

Հաղթողների և խրախուսվողների ցուցակը հղումով

Previous Article
Next Article