Տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը

Տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը

Ս/թ ապրիլի 20-ին կայացավ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը :

Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար   Արմենուհի Հարությունյանը զեկուցեց մասնագիտական կողմնորոշման, իրազեկման և դիմորդների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ:

Օրակարգի հաջորդ երկու հարցերի մասին զեկուցեց կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Անուշ Գևորգյանը: Հաստատվեցին 2023-2024 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի ընդունելության հայտագրված մասնագիտությունների ուսումնական պլանները:

Գիտխորհրդի նիստին հաստատվեց հումանիտար և բնագիտական ֆակուլտետների մասնագիտությունների բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական տարվանից ներդրված ուսումնական պլաններում քննությունների և ստուգարքների կրեդիտների համապատասխանեցումը ‹‹Գիտելիքների ստուգման, գնահատման և հաշվառման›› կարգի 6․1 և 6․2 կետերին:

Մասնագետ-շրջանավարտների հետ աշխատանքների համակարգող Լիանա Սահակյանը հանդես եկավ շրջանավարտների հետ հետադարձ կապի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկույցով:

 ‹‹Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան›› հիմնադրամի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման կարգի փոփոխության մասին զեկուցեց հանձնաժողովի անդամ Հերմինե Գրիգորյանը:

Գիտխորհրդին հանդես եկավ իրավաբան Քրիստինե Ղազարյանը: Մի շարք ընթացակարգեր և կանոնակարգեր ճանաչվեցին ուժը կորցրած:

Previous Article
Next Article