«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթ

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

  Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:

Մասնակցության պայմաններին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/15928 կամ զանգահարեք  (+374 10) 599-642 հեռախոսահամարին:

Previous Article
Next Article