Տարեկան գիտաժողովի հրավեր

Տարեկան գիտաժողովի հրավեր

Հարգելի՛ գործընկերներ

2021 թ.դեկտեմբերի 6-10-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա 15-րդ տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ

  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
  • Ֆիզիկատեխնիկական գիտություններ
  • Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիո-հումանիտար գիտություններ՝

  • Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Իրավաբանական գիտություններ
  • Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
  • Հոգեբանություն
  • Արևելագիտություն

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 8-ը ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (https://rau.am ) հայտերի ներկայացման էլեկտրոնային համակարգում լրացնել հայտաձևը (https://rau.am/annual_conference ):

Գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը հղումով:

Previous Article
Next Article