ՎՊՀ-ում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ՝ օրակարգային չորս հարցով

ՎՊՀ-ում տեղի ունեցավ գիտխորհրդի նիստ՝ օրակարգային չորս հարցով

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ: Նիստի օրակարգը՝ բաղկացած 4 հարցից, հաստատվեց միաձայն:

Օրակարգային առաջին, երկրորդ և երրորդ հարցերի մասին զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանը: 2023/2024​ ուստարվա​ բակալավրի​ ​ ու​ անընդհատ​ և​ ինտեգրված​ կրթական​ ծրագրով​ (առկա, հեռակա)​ ընդունելության​ մասնագիտությունների​ ցանկի,​ ընդունելության​ տեղերի​ և​ վարձավճարների​ հաստատում, 2023/2024 ուստարվա ուսուցմամբ​ մագիստրոսի​ ​ կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկի, ընդունելության տեղերի և վարձավճարների հաստատում, բակալավրի​ առկա ուսուցման համակարգի​ 2-4-րդ​ կուրսերի​ և​ մագիստրատուրայի​ առկա​ ուսուցման​ համակարգի​ 1-2-րդ​ կուրսերի​ ուսումնական​ գործընթացի​ գրաֆիկները​ «Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման և հաշվառման կանոնակարգին»​ (արձ.​ թիվ 16​ (30.06.2022թ)., ռեկտորի,​ թիվ 772 Ն/Մ հրաման​ (04.07.2022թ)​ համապատասխանեցնելու​ զեկույցները ​ գիտխորհրդի կազմը հաստատեց:

Օրակարգային վերջին, այն է՝ «գիտական​ և​ գիտատեխնիկական​ գործունեության​ պայմանագրային​ (թեմատիկ)​ ֆինանսավորմամբ​ ​ իրականացվող ​ 21T-4C142​ ծածկագրով​ գիտական​ թեմայի​ իրականացման 01.10.2021թ.-30.09.2022թ. ժամանակահատվածն ընդգրկող ընթացիկ (տարեկան)» հաշվետվությունը ներկայացրեց գիտական թեմայի ղեկավար​ Զ. Վարդանյանը: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Previous Article
Next Article