Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտեց 142 ուսուցիչ

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտեց 142 ուսուցիչ

Վանաձորի պետական համալսարանում օգոստոսի 23-ից նոյեմբերի 1-ն անցկացվեցին հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Թվով 10  մասնագիտություններից վկայականներ  ստացան Լոռու մարզի տարբեր համայքների 142  ուսուցիչներ:

Վերապատրաստման դասընթացներն իրականացվեցին ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կողմից՝ «Ֆիզիկական դաստիարակություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Անգլերեն լեզու»  մասնագիտություններից:

Վկայականներն ուսուցիչներին հանձնեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով Վանաձորի պետական համալսարանն  ընտրելու համար: Վերապատրաստող դասախոսներին բուհի կողմից հանձնվեցին հավաստագրեր:

Previous Article
Next Article