Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խումբը Armdoct ծրագրի շրջանակում մասնակցեց Տերամոյի համալսարանում կայացած աշխատաժողովին

Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խումբը Armdoct ծրագրի շրջանակում մասնակցեց Տերամոյի համալսարանում կայացած աշխատաժողովին

Նոյեմբերի 15-17-ը Էրազմուս+ ARMDOCT/Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի շրջանակներում Իտալիայի Տերամոյի համալսարանում կազմակերպվել էր աշխատաժողով և ուսուցողական այց։

Այցին մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, այդ թվում՝ Վանաձորի պետական համալսարանի աշխատանքային խումբը՝ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ծրագրի համակարգող Արեն Սանթոյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հերմինե Բաբուռյանը :

Այցի նպատակն էր ծանոթալ Իտալիայում դոկտորական կրթության կազմակերպման գործընթացին, Տերամոյի համալսարանի հետազոտական աշխատանքներին և միջգիտակարգային  տիրույթում իրականացվող հետազոտություններին, հետազոտական աշխատանքների որակի ապահովմանը :

Ծրագրի հայաստանյան գործընկերները ներկայացրին  իրենց համալսարաններում տարվող աշխատանքները՝ այս պահին որ փուլում են դոկտորական կրթության բարեփոխումները, և առհասարակ ինչ աշխատանքներ են տարվում ծրագրի շրջանակներում, ինչ խոչընդոտներ են առկա դոկտորական կրթության բարելավման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում հայաստանյան բուհերի ներկայացուցիչները անդրադարձան ծրագրի սահմաններում  համալսարաններում ձևավորվող դոկտորական դպրոցներին։

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը ներկայացրեց  համալսարանի հետագա անելիքները, այն է` իրականացնել կրթական ծրագրերի միջազգային բենչմարքինգ` ասպիրանտուրայի ուսումնական ծրագրերը նոր պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, իրականացնել համագործակցություն ներպետական և միջազգային ներբուհական մակարդակներում՝միջգիտակարգային հետազոտությունների կատարման նպատակով՝ մշակելով մեխանիզմներ ատենախոսությունների համատեղ ղեկավարման համար, որը նախատեսում է հայաստանյան և արտասահմանյան բուհերի մասնագետների ներգրավում:

Previous Article
Next Article