«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»

«ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը ս. թ. սեպտեմբերին  Վանաձոր քաղաքի և Լոռու մարզի դպրոցների IX-ХII դասարանների աշակերտների, քոլեջների ուսանողների մասնագիտական կողմնորոշման  նպատակով կազմակերպում է «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ»:

Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր մասնագիտություն կներկայացվի իր բովանդակությունը լուսաբանող ցուցադրական նյութերով և պարագաներով  ձևավորված տաղավարով:

Միջոցառման ընթացքը  կուղեկցվի համալսարանի ուսանողների երաժշտական կատարումներով:

Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի տարածքում: Միջոցառման սկիզբը՝ ժամը 1430-ին, ավարտը՝ ժամը 1630-ին:

Previous Article
Next Article