Հանդիպում գրողի հետ. հյուրը՝ Արմենուհի Դեմիրճյան

Հանդիպում գրողի հետ. հյուրը՝ Արմենուհի Դեմիրճյան

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանում հյուրընկալվեց բ.գ.թ., գրականագետ, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը: Հանդիպմանը ներկա էին համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Արմենուհի Դեմիրճյանի հետ հանդիպման նպատակն էր պատմական հենք ունեցող «Հայկ նահապետ» փոքրածավալ ստեղծագործության ներկայացումն ու քննարկումը:  Հանդիպման ընթացքում ծավալվեց խորքային քննարկում՝ գրականագիտական և պատմական աղերսներով:

Հանդիպումից հետո հյուրը ՎՊՀ գրադարանին նվիրաբերեց ոչ միայն իր «Հայկ նահապետ» ստեղծագործությունը, այլև «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի կողմից հրատարակված այլ գրքեր:

Հանդիպման կազմակերպչական աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են եղել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները:

Previous Article
Next Article