ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի’ դիմորդներ և աշակերտնե’ր, տեղեկացնում ենք, որ 2023թ. ապրիլին սկսվելու է 2023-2024 ուստարվա դիմորդների հայտագրման գործընթացը:

Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում ս.թ. ապրիլի 13-ին կազմակերպում է Լոռու մարզի դպրոցների, վարժարանների 11-րդ դասարանի աշակերտների և 2023թ. դիմորդների (12-րդ դասարանի աշակերտներ, դիմորդ-շրջանավարտներ, քոլեջների ավարտական կուրսերի սովորողներ) և ծնողների հետ հանդիպում՝ համալսարանի ռեկտորի, դեկանների, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն 2023-2024 ուստարվա ընդունելության կարգի փոփոխությունները, քննությունների հետ կապված խնդիրները, կլուսաբանվեն ընդունելությանն անհրաժեշտ փաստաթղթերը, դիմորդներին հետաքրքրող հարցերը և ընդունելության հայտադիմումների լրացման  գործընթացը: Դիմորդներին կտրամադրվեն  տեղեկատվական նյութեր:

Ծնողների և դիմորդների  հետ հանդիպմանը ներկա կլինեն ՎՊՀ ռեկտոր, տեխ.գ.դ., Ռ.Սահակյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Հ.Գրիգորյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մ. Բրուտյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտ.գ.թ., դոցենտ Հ.Պապոյանը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար մ.գ.թ., դոցենտ Վ.Նազարյանը:

ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ

Միջոցառումը կանցկացվի համալսարանի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում, միջոցառման սկիզբը` ժամը 1500-ին:

ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների,

նորարարությունների և համագործակցության բաժին

Previous Article
Next Article