«Համակարգչային ծրագրավորում» և «Էլեկտրոնային ավտոմատ նախագծում» դասընթացների հայտարարություն

«Համակարգչային ծրագրավորում» և «Էլեկտրոնային ավտոմատ նախագծում» դասընթացների հայտարարություն

«Ինստիգեյթ Մոբայլ» և «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունները Վանաձորի պետական համալսարանի հետ համատեղ իրականացնում են դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են առաջին քայլը կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Դասընթացների մասնակիցները ձեռք կբերեն՝

* համակարգչային գիտության և ծրագրավորման վերաբերյալ հիմնարար գիտելիքներ

* ալգորիթմական մտածելակերպ և խնդիրների արդյունավետ լուծման կարողություններ

* աբստրակցիայի, տվյալների կառուցվածքների, ինկապսուլյացիայի, ռեսուրսների կառավարման, անվտանգության

* ծրագրային ապահովման ճարտարագիտության և վեբ տեխնոլոգիաների բազային գիտելիքներ

* անհատական և թիմային աշխատանքի հմտություններ

* ծրագրավորման մի շարք լեզուներ (C++, JavaScript, HTML)

* VLSI design flow, Verilog հիմունքներ։

Անվճար դասընթացները ներառում են դասախոսություններ, գործնական աշխատանքներ, տնային առաջադրանքներ և ավարտական նախագիծ։ Լավագույն շրջանավարտները կստանան աշխատանքի առաջարկներ Վանաձոր քաղաքում։

Ծրագրի ներկայացման համար հանդիպում ենք ՎՊՀ-ում սեպտեմբերի 9-ին` ժամը  16:00-ին, գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի դահլիճում:

Սիրով հրավիրում ենք ծրագրի ծանոթացմանը, որի ընթացքում ընկերության ղեկավարները կներկայացնեն իրենց ընկերությունները, տարածաշրջանային ռազմավարությունը, կպատմեն ծրագրի առաքելության, նպատակների մասին, կբացատրեն դասընթացի տեխնիկական մանրամասները, մասնակցության կարգն ու պայմանները, կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

Հանդիպման ժամանակ կներկայացվեն նաև Հայաստանում ՏՏ ոլորտի պատմությունը, զարգացումն ու հեռանկարները, առանձնահատկությունները, կխոսվի ՏՏ աշխատաշուկա մտնելու անհրաժեշտ նախապայմանների և գիտելիքների մասին:

Previous Article
Next Article