Կրթաթոշակ«Աշխարհը Սերբիայում» ծրագրի մասնակցության համար Սերբիայի

Կրթաթոշակ` «Աշխարհը Սերբիայում» ծրագրի մասնակցության համար

Սերբիայի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2022-2023 թթ. ուսումնական տարվա համար հայտարարել է​ «Աշխարհը Սերբիայում» ​ ծրագրի մեկնարկը, որի շրջանակում Սերբիայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակ:

Ծրագրին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները:

Փաստաթղթերն ընդունվում են​ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 24-ը​ ներառյալ` երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00: Ծրագրին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ​ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության​ արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-59-96-44, +374 10-59-96-46)։

Մանրամասների համար կարող եք դիմել​ Գիտա­հետազոտական աշխատանք­ների, նորարարություն­ների և համագործակցու­թյան բաժին:

Previous Article
Next Article