ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԷՐԱԶՄՈՒՍԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ

ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԷՐԱԶՄՈՒՍԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Էրազմուսի օրերի (#Erasmusdays) կապակցությամբ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը կազմակերպում է թեյախմության ցերեկույթ Էրազմուս Մունդուս և Էրազմուս+ ծրագրի շրջանակներում շարժունություն անցած շրջանավարտների հետ։

Սիրով հրավիրում ենք ՎՊՀ ուսանողներին՝ հաճելի միջավայրում շփվելու և կապ հաստատելու մեր նախկին կրթաթոշակակիրների հետ, որոնք պատրաստ են կիսվել եվրոպական բուհերում անցկացրած իրենց փորձով, ներկայացնել շարժունությունից առաջ անհրաժեշտ գործընթացը, խոսել իրենց մարտահրավերների և հաջողությունների մասին։

Միջոցառման վայրը՝ ՎՊՀ Էրազմուս+ կոնֆերանս դահլիճ

Միջոցառման օրը՝ 14 հոկտեմբերի, 2021թ.

Միջոցառման սկիզբը՝ ժամը 16։00-ին:

Միջոցառմանը գրանցվելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով․ https://forms.gle/bxeBrrrcUE1Gsq7J6

Հարցերի դեպքում դիմել գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (հեռ․՝ 4-18-53)։

Previous Article
Next Article