Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ

Գիտական խորհրդի տարեվերջյան նիստ

ՎՊՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը սկսվեց ուրախալի լուրերով. ԲՈԿ-ի կողմից հաստատվել են բուհի 3 աշխատակիցների գիտական կոչումները և հոգաբարձուների խորհրդի կազմը: Շնորհավորելով գործընկերներին՝ ռեկտոր Ռ. Սահակյանն առաջարկեց անցնել օրակարգի հաստատմանը:

Առաջարկվեց օրակարգը հաստատել որոշակի փոփոխություններով, որոնցից մեկն էլ ստորաբաժանումների հաշվետվությունները քննարկումից հանելն ու ի գիտություն ընդունելն էր: Օրակարգը հաստատվեց երկարատև քննարկումներից հետո:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Կոստանդյանը ներկայացրեց իր ենթակայության տակ  գտնվող ստորաբաժանումների կատարած աշխատանքները, բարեփոխումներն ու խնդիրները: Հաշվետվությունը գիտխորհրդի կողմից հաստատվեց միաձայն քվեարկությամբ:

Հաշվետվությամբ գիտական խորհրդրին ներկայացավ նաև գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանը: Խոսելով կատարած աշխատանքներից՝ Վ. Հովսեփյանը ներկայացրեց կատարված գիտահետազոտական աշխատանքների վիճակագրությունը, գիտական հրատարակություններ-դասախոսներ հարաբերակցությունը, հոդվածների տոկոսային քանակությունը՝ ըստ տպագրման աղբյուրի, և այլ տեղեկություններ: Հաշվետվությունը ընդունվեց միաձայն:

Հաստատվեց նաև բակալավրի՝ 2021-22 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 11401.03.6-«Աշխարհագրություն» մասնագիտության ուսումնական պլանը:

Գիտխորհուրդը հավանություն տվեց նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրի առկա և հեռակա ուսուցման համակարգի համալսարանական և մանկավարժական (023101.01.6 և 011401.19.6), «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրի, մագիստրատուրայի առկա համալսարանական և մանկավարժական (011401.21.6 և 023102.02.06, 023102.02.7 և 011401.21.6) և «Պատմություն» մասնագիտության բակալավրի առկա համալսարանական (022201.01.6)  ուսումնական պլաններում փոփոխությունների կատարման հարցին:

Քննարկվեցին և ընդունվեցին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի մի շարք կարգեր:

Previous Article
Next Article