ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

                         ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Վանաձորի պետական համալսարանում հերթական անգամ անցկացվեց «Բաց դռների օր» միջոցառումը, որի նպատակներից էին ապագա դիմորդներին ընդունելության կարգին ծանոթացնելը, հետաքրքրող հարցերին պատասխանելը:

Հանդիպմանը հյուրերին ողջունեց ՎՊՀ ռեկտոր, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը: Կարևորելով  բուհ-դպրոց կապերի ամրապնդումը՝ ռեկտորը նշեց, որ դիմորդներն ու ծնողները կարող են անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ հենց համալսարանից:

Աշակերտների ու նրանց ծնողների հարցերին պատասխանեցին ՎՊՀ ռեկտորը, բուհի 3 ֆակուլտետների դեկանները, քոլեջի տնօրենը: Հարցերը հիմնականում վերաբերում էին ընդունելության կարգին, քննություններին, ուսանողական նպաստներին և զեղչերին, իսկ ուսանողական կյանքի մասին ներկաների հետ կիսվեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Մարիամ Հակոբյանը:

Հանդիպման ավարտին մասնակիցներին  տրամադրվեցին տեղեկատվական թերթիկներ:

                                                                                                  Սեփ. լրատվություն

Previous Article
Next Article