Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին։
Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, հայ ժողովրդի յուրահատուկ տոներից մեկը. այս օրը հռչակվել է նաև «Գիրք նվիրելու օր»: ՎՊՀ-ը տարբեր առիթներով հրավիրված հյուրերին և աշխատանքային ու գիտական ձեռքբերումներով աչքի ընկած աշխատակիցներին նվիրել է Թումանյանի ընտրանին՝ ոսկե դիմաքանդակով:
Հետաքրքիր փաստեր
• Հովհաննես Թումանյանը երբեք ժամացույց չի կրել, չնայած իր ընտանիքի բոլոր անդամները կրել են։
• Հովհաննես Թումանյանի անունն է կրում Վանաձորի պետական համալսարանը։
• Թումանյանի որդիներից մեկըԱրտավազդը (1894-1918), զոհվել է 1918 թվականին Կովկասի ճակատում թուրքական զորքերի հարձակման ժամանակ, Վանում։
• Ստալինիզմի ժամանակաշրջանում մյուս երեք որդիները՝ Մուշեղը (1889-1938), Համլիկը (1896-1937) և Արեգը (1900-1938) գնդակահարվել են։

Previous Article
Next Article